Սուրեն Շահինյան

հայ շինարար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Գուրգենի Շահինյան (ապրիլի 13, 1926(1926-04-13), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 13, 2005(2005-08-13), Երևան, Հայաստան), հայ ինժեներ-շինարար։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1965), պրոֆեսոր (1991): Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1961)[1]:

Սուրեն Շահինյան
Ծնվել էապրիլի 13, 1926(1926-04-13)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 13, 2005(2005-08-13) (79 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1949)

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Շահինյանը ծնվել է 1926 թվականի ապրիլի 13-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1979-1992 թվականներին եղել է Շինարարության և ճարտարապետության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1992 թվականից՝ «Շինինդուստրիա» գիտատեխնիկական կենտրոնի գլխավոր տնօրեն։ 2001 թվականին ղեկավարել է Գյումրիի քաղաքացիական և պետական նշանակության հուշարձանների (Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան և այլն), Զվարթնոց և Գառնի համալիրների վերականգնման աշխատանքները։ Եղել է ՀՀ շինարարների գիտատեխնիկական ընկերության նախագահ (1980), Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի փոխնախագահ (1993)[2]։

Աշխատանքները վերաբերում են երկրաշարժակայուն շինարարության, շենքերի և սեյսմիկ ազդեցությունների մոդելավորման, ստորգետնյա պայթեցումների եղանակով երկրաշարժերի ազդեցության հարցերին[2]։

Կառույցներ խմբագրել

  • Բնակելի տուն Լենինականի Շիրակացի փողոցում
  • Կենցաղային ծառայության տաղավար Լենինականում
  • Ֆիզիկական թերապիայի շենք Լենինականում
  • Լենինականի «Երևան» կինոթատրոն
  • Պանսիոնատ Լենինականում
  • Մանկապարտեզ Լենինականում
  • Արթիկի մշակույթի պալատ

Անդամակցություն խմբագրել

  • Միջազգային ճարտարագիտական ակադեմիայի անդամ (1999)
  • Տարածական և բարակաթաղանթ կառուցվածքների միջազգային ընկերության անդամ (1984)

Մրցանակներ խմբագրել

  • Գերագույն Խորհրդի նախագահության դիպլոմներ (1962, 1969)

Երկեր խմբագրել

  • Փայտե և պլաստմասսայի կոնստրուկցիաներ։ Երևան։ Գեոիդ, 2004[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Члены союза». uaa.am. Վերցված է 2019 թ․ մարտի 12-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 242
  3. Շահինյան, Սուրեն Գուրգենի (2004). Փայտե և պլաստմասսայի կոնստրուկցիաներ. Հայաստանի ճարտարագիտական ակադեմիա. Երևան: Գեոիդ. ISBN 9789993090090.(չաշխատող հղում)
  4. Շահինյան, Սուրեն Գուրգենի (2004). Փայտե և պլաստմասսայի կոնստրուկցիաներ. Գեոիդ. ISBN 9789993090090.