Սուրեն Սերժիկի Մանուկյան (հունվարի 21, 1985(1985-01-21), Իջևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ պատմաբան, քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (ՀՅԴ, «ՀՅԴ» խմբակցություն)[1]։

Սուրեն Մանուկյան
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
 2017 ապրիլի 2-ից
 
Կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ պատմաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 21, 1985(1985-01-21) (37 տարեկան)
Ծննդավայր Իջևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Հայր Սերժիկ Մանուկյան

2003 թվականից Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է[1]։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1985 թվականի հունվարի 21-ին Իջևանում։ 2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում[1]։

ԿրթությունԽմբագրել

2005 թվականին ավարտել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության բաժինը։ 2007 թվականին ավարտել է Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի «ՀՀ բանկային համակարգ» ներածական եռամսյա ուսումնական ծրագիրը։ 2016 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի պետական և մունիցիպալ կառավարման բաժնի մագիստրատուրան։ Մասնագիտությամբ՝ պատմաբան է, պետական և մունիցիպալ կառավարման մասնագետ[1]։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

ԸնտանիքԽմբագրել

Ամուսնացած է, ունի երկու զավակ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել