Սուրեն Հովսեփյան

հայ հեղափոխական, լրագրող

Սուրեն Գրիգորի Հովսեփյան (դեկտեմբերի 11, 1890(1890-12-11)[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1918(1918-09-20)[1], Krasnovodsky Uyezd, Անդրկասպյան մարզ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան[1]), բոլշևիկ հեղափոխական («պրոֆեսիոնալ հեղափոխական»), ՌՍԴԲԿ անդամ (1906

Սուրեն Հովսեփյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1890(1890-12-11)[1]
ԾննդավայրԳանձակ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 20, 1918(1918-09-20)[1] (27 տարեկան)
Մահվան վայրKrasnovodsky Uyezd, Անդրկասպյան մարզ, Turkestan Autonomous Soviet Socialist Republic, Խորհրդային Ռուսաստան[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունպրոֆեսիոնալ հեղափոխական և լրագրող
ԱշխատավայրՊրավդա[1]
ԿուսակցությունՌուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)[1]

Գործունեություն խմբագրել

Սովորել է գիմնազիայում, որն ավարտելուց հետո, 1909 թվականին ընդունվել է Մոսկվայի համալսարանը։ Հեղափոխական գործունեությունն սկսել է գիմնազիայում՝ կազմակերպելով մարքսիստական խմբակ։ 1905-1906 թվականներին մասնակցել է ՌՍԴԲԿ Գանձակի կազմակերպության աշխատանքներին։ Համալսարանում պրոպագանդիստական աշխատանք է տարել ուսանողության շրջանում։ Եղել է ՌԽԴԲԿ Մոսկվայի կոմիտեի անդամ։ 1910 թվականին ձերբակալվել է և արտաքսվել Խարկով։ 1914 թվականին զորակոչվել է գործող բանակ, ուր շարունակել է հեղափոխական գործունեությունը զինվորների շրջանում։ 1917 թվականի Փետրվարյան զինված հեղաշրջումից հետո վերադարձել է Գանձակ և տեղի բոլշևիկների հետ վերականգնել կուսկազմակերպությունը։ Նույն թվի հունիսին տեղի է ունեցել բոլշևիկների տարանջատումը մենշևիկներից, ստեղծվել է բոլշևիկյան կոմիտե նրա գլխավորությամբ։ Նա ղեկավարել է նաև Գանձակի խորհրդի բոլշևիկյան խումբը։ 1917 թվականի օգոստոսին նրան կրկին ուղարկել են Կովկասյան ռազմաճակատ, որտեղ դարձել է տեղի ՌՀԿ-ի ղեկավարներից մեկը։ 1918 թվականի մարտին ընտրվել է Բաքվի ՌՀԿ-ի անդամ, մասնակցել մուսավաթական խռովության ճնշմանը։

Գնդակահարվել է Բաքվի 26 կոմիսարների շարքում։

Թերթեր խմբագրել

  • 1912 թվականից եղել է «Պրավդա» թերթի մշտական թղթակիցը,
  • 1913 թվականից թղթակցել է «Պրոսվեշչենիե» («Просвещение») բոլշևիկյան ամսագրին,
  • 1918 թվականի ապրիլին նշանակվել է Բաքվի «Կավկազսկայա Կրասնայա Արմիա» («Кавказская Красная Армия»), ավելի ուշ՝ «Իզվեստիա Բակինսկոգո Սովետա» («Советский Известия Бакинского») թերթերի խմբագիր։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 581