Սուրեն Հովհաննիսյան (մանկավարժ)

հայ մանկավարժ

Սուրեն Սարիբեկի Հովհաննիսյան (1912, Վահագնի, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1982), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1953): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1940):

Սուրեն Հովհաննիսյան
Ծնվել է1912
ԾննդավայրՎահագնի, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1982
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Հովհաննիսյանը ծնվել է 1912 թվականին Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում։ Ավարտել է Կիրովականի մանկավարժական տեխնիկումը։ 1931 թվականին ուսուցչական աշխատանքի է անցել Սպիտակի շրջանի Գյորան (այժմ՝ Գոգարան) գյուղում։ Մեկ տարի աշխատելուց հետո տեղափոխվել է հայրենի գյուղ և շարունակել մանկավարժական գործունեությունը[1]։

Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի 4-րդ կուսի ուսանող էր Սուրենը, երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ 1941 թվականի հունիսի վերջից մինչև դեկտեմբերը սովորել է Թբիլիսիի ռազմաքաղաքական ուսումնարանում, որն ավարտելուց հետո, 1942 թվականի սկզբին մեկնել է ռազմաճակատ։ Թշնամու դեմ մղված մարտերից մեկում՝ Չեչենո-Ինգուշական ԻԽՍՀ-ի Տերսկայա գյուղի մոտ վիրավորվել է և ուղարկվել բուժման։ 1942 թվականի դեկտեմբերին շարունակել է կռվել գերմանաֆաշիստական զավթիչների դեմ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի կազմում։ Երկրորդ անգամ վիրավորվել է Կրասնոդարի մոտակայքում, ապաքինվելուց հետո սովորել է տանկային, ապա՝ հրաձգաականանետային ուսումնարանում։ Կռվել է նաև Կարպատներում։ Բանակից զորացրվել է 1945 թվականի հոկտեմբերին լեյտենանտի կոչումով։ Հովհաննիսյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով և մի շարք մեդալներով։

Պատերազմից հետո Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է Վահագնի դպրոցում։ 1953 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչման։ 1940 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։

1960 թվականից Հովհաննիսյանն աշխատել է Կիրովականի դպրոցներում, դասավանդել է ֆիզիկա և մաթեմատիկա։ Կենսաթոշակի է անցել 1976 թվականին[1]։

Սուրեն Հովհաննիսյանը մահացել է 1982 թվականին։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել