Սուրեն Հարությունյան (քիմիկոս)

հայ քիմիկոս, գյուտարար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Հարությունյան (այլ կիրառումներ)

Սուրեն Սեթի Հարությունյան (մայիսի 14 (26), 1897[1], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 10, 1941(1941-01-10)[1], Մեդվեժիեգորսկ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քիմիկոս, գյուտարար։ Քիմիական գիտությունների թեկնածու (1937 թ.), դոցենտ (1935 թ.)։

Սուրեն Հարությունյան
Ծնվել էմայիսի 14 (26), 1897[1]
Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 10, 1941(1941-01-10)[1] (43 տարեկան)
Մեդվեժիեգորսկ, Կարելո-Ֆիննական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս, գյուտարար և դասախոս
Հաստատություն(ներ)ՀԱՊՀ[1], Երևանի պետական համալսարան[1] և ԱրմՖԱՆ[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան (1929)
Կոչումդոցենտ[1]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների թեկնածու[1] (1937)

Կենսագրություն խմբագրել

1929 թվականին ավարտել է Մոսկվայի առաջին համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը։ Եղել է պողպատի, տորֆի Մոսկվայի ԳՏԻ-ների, ՍՍՏՍ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (Արմֆանի) ավագ գիտաշխատող։ 1933 թվականից դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1934 թվականից՝ Երևանի համալսարանում։ Պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել է (Ա. Պ. Ղամբարյանի հետ, 1933 թ.) կաուչուկի սինթեզի լաբորատորիա, Հայաստանի քրոմպիկի գործարանում՝ սինթետիկ կաուչուկի գիտահետազոտական կենտրոնական լաբորատորիան (1933-1937 թվականներին՝ վարիչ)։ Մշակել է օրգանական ցնդող միացություններում քլորի քանակական ու ացետիլենում խառնուրդների արագ որոշման, ացետիլենից ու քլորաջրածնից վինիլքլորիդի, ացետիլենից միա- և երկվինիլացետիլենների ստացման եղանակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 322