Սուրեն Կլորիկյան

լեռնային ինժեներ-մեքենաշինարար

Սուրեն Խորենի Կլորիկյան (դեկտեմբերի 12, 1907(1907-12-12)[1], Օրդու, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - անհայտ), լեռնային ինժեներ-մեքենաշինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1975), պրոֆեսոր (1976), ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ։

Սուրեն Կլորիկյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1907(1907-12-12)[1]
Օրդու, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունլեռնային ճարտարագետ և ճարտարագետ-մեխանիկ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1] (1975)
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի լեռնային ինստուտը (1934)։ 1946-1948 թվականներին եղել է Մոսկվայի պետական ածխային մեքենաշինարարական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտորը, 1949-1958 թվականներին՝ գլխավոր ինժեները, 1958-1970 թվականներին՝ տնօրենը։

1971 թվականից ածխարդյունաբերության ղեկավար աշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման ինստիտուտում ամբիոնի վարիչ է։ Աշխատանքները վերաբերում են ածխարդյունահանման մեքենայացման հարցերին։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Պարգևներ խմբագրել

Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակների (1947, 1952, 1968)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 484