Սուրեն Կարայան

հայ տնտեսագետ

Սուրեն Համլետի Կարայան (ապրիլի 26, 1973(1973-04-26), Աչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար։

Սուրեն Կարայան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 26, 1973(1973-04-26) (50 տարեկան)
Ծննդավայր Աչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
Հայր Համլետ Կարայան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Անանիա Շիրակացու մեդալ

Ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Համլետ Կարայանի որդին և Խաժակ Կարայանի եղբայրը։ Ծնվել է Իջևանի Աչաջուր գյուղում 1973 թվականին։

Կրթություն խմբագրել

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1997-1998 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ։
  • 1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության հարկերի մեթոդաբանության բաժնի պետ։
  • 1999-2000 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ։
  • 2000-2001 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետի տեղակալ-վարչության պետ։
  • 2001-2002 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։
  • 2002-2006 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ։
  • 2006 թ. փետրվարի 7-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ[1]։
  • 2006-2008 թթ. - Աղքատության հաղթահարման ռազմավարության ծրագրի ղեկավար։
  • 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2008 թ. հոկտեմբերի 30-ից համակարգել է Կայուն զարգացման ծրագրի մշակման գործընթացը։
  • 2015 թ. հունվարի 12-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[3]։
  • 2015 թ. հունվարի 12-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ[4]։
  • Իրանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Թուրքմենստանի, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության հետ միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի անդամ։
  • Գերմանահայկական հիմ­նադ­րամի վերահսկիչ խորհր­դի անդամ։
  • ԱՊՀ տիպային հարկային օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ։
  • 2016 թին ՀՀ նախագահի որոշմամբ դարձել է Էկոնոմիկայի նախարար

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել