Սուրեն Կարախանյան
Սուրեն Սմբատի Կարախանյան (սեպտեմբերի 15, 1930 - փետրվարի 9, 2003, Երևան, Հայաստան), քիմիկոս-տեխնոլոգ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1997): ՌԴ բնական (1998), Բնության և հասարակության մասին միջազգային (1998) ԳԱ-ների հայկական մասնաճյուղի անդամ և պատվավոր պրոֆեսոր, ՌԴ բնական ԳԱ հայկական մասնաճյուղի փոխնախագահ (1998-2003), ՌԴ բժշկատեխնիկական ԳԱ անդամ (2001)[1]:
Սուրեն Կարախանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1930 |
Մահացել է | փետրվարի 9, 2003 (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1959) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր (1977) |
Մասնագիտություն | քիմիկոս |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
Սուրեն Կարախանյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 15-ին, Ուլյան-Նորաշեն (Նախիջևան) գյուղում։ 1959 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում, 1968-1975 թվականներին եղել է նույն ինստիտուտի փորձնական գործարանի գլխավոր ճարտարագետ, արդյունաբերական թափոնների վնասազերծման լաբորատորիայի վարիչ, 1975-2003 թվականներին՝ նույն ինստիտուտի և փորձնական գործարանի տնօրեն։ 1982-1995 թվականներին միաժամանակ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում[2]։
Մշակել և Քանաքեռի ալյումինի գործարանի էլեկտրոլիզի արտադրամասում արդյունաբերական մասշտաբներով փորձարկել է ֆտորաջրածնի կլանման նոր եղանակ։ Այս աշխատանքների (Հ. Օ. Գրիգորյանի հետ) հիման վրա շահագործման է հանձնվել Գոմելի (Բելառուս) քիմիական գործարանի ֆոսֆոգիպսի չորացման և հատիկավորման արտադրամասը։ Առաջարկել է տուֆային թափոններն օգտագործել որպես ջրախառնիկ հավելույթներ՝ արտադրանքի ամրությունը մեծացնելու համար։ Ցեմենտային փոշու օգտահանման աշխատանքները ներդրվել են Գուլկևիչ քաղաքի (ՌԴ Կրասնոդարի մարզ) սիլիկատային աղյուսի և Շանդունի (Չինաստան) ցեմենտի գործարաններում։
Կարախանյանը մշակել է Երևանի աղի հանքից «էքստրա» աղի ստացման սխեման, իրականացրել ոսկի պարունակող աղքատ հանքերից ոսկու լրիվ կորզումը և արժեքավոր սիլիկատների ստացումը։
ՊարգևներԽմբագրել
- ԽՍՀՄ և ՀԽՍՀ ԺՏՆՑ արծաթե մեդալներ (1987)։
- Վ. Հ. Համբարձումյանի մրցանակ (1995)։
ՄահԽմբագրել
Մահացել է 2003 թվականի փետրվարի 9-ին, Երևանում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ www.raen.am http://www.raen.am/members/k5.html։ Վերցված է 2019-07-13
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 542։