Սուրեն Խառատյան

քիմիկոս, ֆիզիկոս

Սուրեն Լևոնի Խառատյան (հունվարի 9, 1948(1948-01-09), Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս, ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2006), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ (2010)[1]։

Սուրեն Խառատյան
Ծնվել էհունվարի 9, 1948(1948-01-09) (74 տարեկան)
Բերդ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և ֆիզիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1995)
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

Սուրեն Խառատյանը ծնվել է 1948 թվականին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1975 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի կինետիկայի լաբորատորիայի վարիչ, ԵՊՀ Անօրգանական քիմիայի ամբիոնի պրոֆեսոր[2]։

ԱնդամակցությունԽմբագրել

  • Այրման միջազգային ինստիտուտի անդամ
  • Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի միջազգային ասոցիացիայի հիմնադիրների խորհրդի անդամ
  • Էլեկտրոնային միկրոսկոպիայի եվրոպական ընկերության անդամ
  • Հայաստանի Էլեկտրոնային միկրոսկոպիայի ընկերության հիմնադիր անդամ «Տեխնոլոգիական այրում և նյութաբանություն» հիմնադրամի հիմնադիր անդամ և գործադիր տնօրեն
  • «Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզ» միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ
  • Հայաստանի քիմիական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ
  • Բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզին նվիրված միջազգային բոլոր գիտաժողովների (Ալմա աթա, Ղազախստան - 1991, Հոնոլուլու, ԱՄՆ - 1993, Վուհան, Չինաստան - 1995, Տոլեդո, Իսպանիա - 1997, Մոսկվա, Ռուսաստան - 1999, Հայֆա, Իսրայել - 2002, Կրակով, Լեհաստան - 2003, Կալյարի, Իտալիա, 2005, Դիժոն, Ֆրանսիա - 2007, Ծաղկաձոր, Հայաստան - 2009, Անավիսոս, Հունաստան – 2011, Սաութ Պադրե Այլնդ, ԱՄՆ - 2013) կազմկոմիտեի անդամ

ՊարգևներԽմբագրել

  • Պողոսյան մրցանակ (բնագիտության բնագավառում, 2009)[3]
  • ՌԴ ԳԱ Չեռնոգոլովկայի գիտական կենտրոնի և միջազգային ԲԻՍ ասոցիացիայի դիպլոմ և հոբելյանական մեդալ` գիտության ու կրթության բնագավառում ներդրման համար, 2006
  • Ամերիկյան ABI կազմակերպության գիտական նվաճումների մրցանակ՝ մակրոկինետիկայի բնագավառում ներդրման համար, 2003
  • Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակ՝ այրման պրոցեսների ֆիզիկայի բնագավառում նշանակալի ներդրման համար, 1999

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2017-02-24 
  2. «Սուրեն Լևոնի Խառատյան»։ ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2017-02-26 
  3. Սուրեն Խառատյան