Սուրեն Դանիելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Դավթի Դանիելյան (օգոստոսի 9, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Հայաստանի գրողների միության անդամ (1996)։
Սուրեն Դանիելյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 9, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Գևորգյան հոգևոր ճեմարան |
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև՝ ասպիրանտուրայում և սկսել դասախոսական աշխատանքը։ 1993-2001 թվականներին հայ գրականություն է դասավանդել Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1995 թվականին հիմնադրել է «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, կազմակերպել է արևմտահայ լեզվի, գրականության, մեսրոպյան ուղղագրության՝ շուրջ երեք տասնյակի հասնող մեկամսյա վերապատրաստության դասընթացներ Սփյուռքի և հայրենիքի ուսուցիչների համար։ 2013 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչն է։ Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, կազմել և հրատարակել է 50-ից ավելի ժողովածուներ՝ դասագրքեր, ձեռնարկներ, պատմական, գիտական, գեղարվեստական հատորներ[1][2]։
Պարգևներ
խմբագրել- ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԳՄ համատեղ «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2012
- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2007
- ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ, 1994
Երկեր
խմբագրել- Արևմտահայ գրականություն. Տիտանիկ թե՞ շարունակականություն, Եր., 2014:
- Միջուկի տրոհումը. սփյուռքահայ գրականության պատմություն, գիրք Ա, Եր., 2011:
- Բանաստեղծության ազատագրումը. Զարեհ Խրախունի, Ս. Էջմիածին, 1999։
- Ներաշխարհի գեղարուեստական քննութիւն. Ռոպէր Հատտէճեան, Իսթանպուլ, 1996։
- Սփիւռքահայ վէպը. ժանրը, աւանդոյթները, պատմութեան փիլիսոփայութիւնը, Անթիլիաս, 1992։
- Սուրեն Դանիելյան. Բանաստեղծի ապրված ժամանակը, «Գարուն», 1987, № 1։