Սուրեն Գևորգյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուրեն Խաչատուրի Գևորգյան (, Առաջաձոր), հայ մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):

Սուրեն Գևորգյան
ԾննդավայրԱռաջաձոր
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Գևորգյանը ծնվել է Ղափանի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ավարտել է Ղափանի 7-ամյա դպրոցը, Ֆաբգործուսը և, որպես փականագործ, աշխատանքի անցել պղնձահանքային կոմբինատում։ 1940 թվականին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական-աշխարհագրական ֆակուլտետը, այնուհետև աշխարհագրություն դասավանդել Ղափանի Շրվենանց գյուղի դպրոցում[1]։

1941 թվականին եղել է հրանոթի հաշվարկի կազմում, 1942 թվականին՝ հրետգնդի դպրոցի սան, 1943 թվականին՝ հրետանային մարտկոցի կրակային դասակի հրամանատար, իսկ 1944 թվականից՝ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ։ Գևորգյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Օրշա-Վիտեբսի և Քյոնիգսբերգի ուղղությամբ ծավալված ռազմական գործողություններին։ 1944 թվականին ռազմաճակատում ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։

1945 թվականին Գևորգյանն անցնել է մանկավարժական աշխատանքի. նշանակվել Ղափանի շրջժողկրթբաժնի տեսուչ, բաժնի վարիչ, հետագայում՝ № 1, 25 միջնակարգ դպրոցների տնօրեն։ Զբաղվել է նաև գիտահետազոտական աշխատանքով։ Գրել է մի շարք հոդվածներ, նաև՝ «Որոտանի գեոմորֆոլոգիա» աշխատությունը։

Մարտական և աշխատանքային ծառայությունների համար Գևորգյանն արժանացել է կառավարական բարձր պարգևների՝ Ալեքսանդր Նևսկու և «Կարմիր աստղի» շքանշանների, մեդալների[1]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ
  • «Կարմիր աստղի» շքանշան
  • Ալեքսանդր Նևսկու շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել