Սուրեն Գալստյան
հայ բժիշկ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրեն Մկրտչի Գալստյան (սեպտեմբերի 16, 1910, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մարտի 6, 2000, Երևան, Հայաստան), հայ բժիշկ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1961)։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)։
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1910 |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 6, 2000 (89 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և վիրաբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Պաշտոն | Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր (1960-1962, 1969-1971) |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
1931 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1960-1962, 1969-1971 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր[1], 1963-1976 թվականներին՝ ԵԲԻ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են անոթաբանության, հատկապես երակաբանության (ֆլեբոլոգիա) հարցերին։ Համաշխարհային պրակտիկայում առաջինն է փորձարարական ճանապարհով վերարտադրել սրտապարկի ալերգային բորբոքումը և մշակել դրա կանխարգելման եղանակներ։
Նախորդող Լևոն Հարությունյան |
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր Սուրեն Գալստյան 1960-1962 |
Հաջորդող Սոկրատ Հովհաննիսյան |
Նախորդող Գաբրիել Խաչատրյան |
Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր Սուրեն Գալստյան 1969-1971 |
Հաջորդող Էմիլ Գաբրիելյան |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Երևանի Մխիթար Հերացու անվան համալսարան, Մեր ռեկտորները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.