Սուրեն Առաքելյան (ռեժիսոր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Առաքելյան (այլ կիրառումներ)
Սուրեն Առաքելյան (նոյեմբերի 28, 1927, Զոլաքար, Հայաստան - հունվարի 1, 2003, Երևան, ՀՀ), հայ ռեժիսոր։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1927 |
Ծննդավայր | Զոլաքար, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 1, 2003 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր |
ԿենսագրությունԽմբագրել
Սուրեն Առաքելյանը ծնվել է 1927 թվականին Զոլաքար գյուղում։ 1949 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը, այնուհետև 1949-1962 թվականներին դասավանդել է Երևանի պարարվեստի ուսումնարանում։ 1954-1955 թվականներին աշխատել է նաև Մշակույթի նախարարությունում, իսկ 1955 թվականից՝ Երևանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում որպես խմբագիր, այնուհետև՝ որպես ռեժիսոր[1]։
ՖիլմերԽմբագրել
Թվական | Ֆիլմ |
---|---|
1966 | Ավետ Ավետիսյան |
1966 | Գարզու |
1967 | Առասպելական Գայը |
1968 | Ալեքսանդր Սպենդիարով |
1968 | Երևան |
1969 | Հովհաննես Թումանյան |
1972 | Պետրոս Դուրյան |
1973 | Գեղամ Սարյան |
1974 | Զրույց «Արարատի» հետ |
1975 | Ավիացիայի մարշալը |
1977 | Գրիբոյեդովի ներկայությամբ |
1978 | Ալեքսանդր Թամանյան |
1979 | Հայաստան՝ դարեր և րոպեներ |
1981 | Արփա-Սևան |
1985 | Հող և ջուր |
1988 | Գիրք |
1990 | Ալիս Կիրակոսյան |
1991 | Հայաստանի Հանրապետությունը |
1992 | Բռնության դեմքը |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Սուրեն Առաքելյանի մասին arm-cinema կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-14-ին։ Վերցված է 2014-12-31