Սուրեն Աղբալյան

մետաղագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Աղբալյան (այլ կիրառումներ)

Սուրեն Գևորգի Աղբալյան (փետրվարի 1, 1950(1950-02-01), Աչաջուր, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մետաղագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1996Նյու Յորքի ԳԱ անդամ (1995ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2010):

Սուրեն Գևորգի Աղբալյան
Ծնվել էփետրվարի 1, 1950 (74 տարեկան)
ԾննդավայրԱչաջուր, Տավուշի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1992)
Մասնագիտությունմետաղագետ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆյու Յորքի գիտությունների ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Աղբալյանը ծնվել է 1950 թվականի փետրվարի 1-ին։ 1967 թվականին ավարտել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Լեռնամետալուրգիական ֆակուլտետը, որն ավարտել է 1972 թվականին։ 1973-1977 թվականներին աշխատել է Հայաստանի մեքենաշինության գիտահետազոտական և կոնստրուկտորատեխնոլոգիական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող, իսկ 1977 թվականից՝ ավագ գիտաշխատող։ 1977-1981 թվականներին՝ «Աերոզոլներ» հատուկ կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրոյում՝ որպես առաջատար ճարտարագետ։ 1979-1984 թվականներին սովորել է ԵրՊԻ-ի ասպիրանտուրայում։ 1981 թվականից աշխատում Է Հայաստանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1994-1997 թվականներին՝ նյութագիտության ամբիոնի, 1995-2003 թվականներին՝ ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտի վարիչ, 2003 թվականից՝ ՀՊՃՀ պրոռեկտոր։ 2006-2011 թվականներին եղել է ՀՊՃՀ Գիտատեխնիկական խորհրդի նախագահ։ 2009-2011 թվականներին համատեղության կարգով եղել է ՀՊՃՀ Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչ, 2011-2015 թվականներին՝ ՀՊՃՀ (այժմ՝ ՀԱՊՀ) Կրթական ծրագրերի և ուսումնամեթոդական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Աշխատանքները վերաբերում են մետաղագիտության, մետաղների ջերմային մշակման, նյութերի ստեղծման հարցերին։ Համահեղինակ է «Հատուկ պողպատներ և համաձուլվածքներ» (2003) ուսումնական ձեռնարկի[1]։

Անդամակցություն խմբագրել

  • Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ (1995)
  • Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ (2010)
  • ՀՊՃՀ կառավարման Խորհրդի անդամ (2008-2014)
  • Գորիսի պետական համալսարանի կառավարման Խորհրդի անդամ
  • ՀՀ ԿԳ նախարարության Գիտության պետական կոմիտեի «Ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ» հանձնաժողովի անդամ
  • «Ճշգրիտ և բնական գիտություններ»-ի բնագավառում ՀՀ պետական մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ
  • ՀՀ ՊՆ ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդին կից «Մեքենաշինություն» ենթահանձնաժողովի նախագահ է, իսկ 2016 թվականից՝ անդամ
  • ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ, իսկ 2015 թվականից՝ ՀՀ ԳԱԱ և ՀԱՊՀ տեղեկագրի խմբագրական կոլեգիայի անդամ
  • Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի «Լրաբեր» և «Հանքագործ և մետալուրգ» հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալ (2003)
  • ՌԴ Ազգային ակադեմիայի տիեզերագնացության ֆեդերացիայի ակադեմիկոս Ա. Ֆ. Բելովի անվան Ոսկե մեդալ (2006)
  • ՀՀ նախագահի շնորհակալագիր (2008)
  • ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում (2010)

Երկեր խմբագրել

  • Մետալուրգիական գործընթացների հավասարակշռության թերմոդինամիկա, Երևան, 1999 (համահեղինակ)։
  • Նյութագիտություն։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2001։
  • Հատուկ պողպատներ և համաձուլվածքներ։ Ուս. ձեռնարկ, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտ, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2003 (համահեղինակ)։
  • Նլութագիտություն։ Ճարտարագիտական մասնագիտությունների լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2004։
  • Բյուրեղագրություն և մետաղների բյուրեղային ցանցի արատներ, 2005, տիտղթ. (Ս. Գ. Աղբալյան)։
  • Վոլֆրամամոլիբդենային արագահատ պողպատներ և դրանց ջերմային մշակումը։ Մենագրություն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2006 (համահեղինակ)։
  • Մետաղագրություն։ Ուսումնական ձեռնարկ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ), Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ, Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2011 (համահեղինակ)։
  • Հատուկ պողպատներ և համաձուլվածքներ։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ, Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2016 (համահեղինակ)։
  • Նյութագիտություն։ Լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ընդերքաբանության և մետալուրգիայի ֆակուլտետ, Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոն, Երևան, «Ճարտարագետ», 2017 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.