Սուրբ Փրկիչ եկեղեցի (Հալեպ)
Սուրբ Փրկիչ եկեղեցի, Հալեպ քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու Բերիո թեմին, գտնվում է Սիրիայի Հալեպի մարզում։ Հայտնի է նաև «սուրբ Վառվառա» անունով։ Համակարգում է տեղի կաթողիկե սիրիահայության հոգևոր կյանքը։ Հանդիսանում է քաղաքի հայ կաթողիկե չորս եկեղեցիներից մեկը (Մայր ամենայն գթությանց տաճարի, սուրբ Երրորդության և սուրբ Խաչի եկեղեցիների հետ միասին)[1]։
Սուրբ Փրկիչ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հալեպ |
Դավանանք | Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Թեմ | Բերիո թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1937 |
Ժառանգության կարգավիճակ | Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցի |
Հիմնադրված | 1937 |
![]() | |
![]() | |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ (այլ կիրառումներ)
Տեղադրություն
խմբագրելՍուրբ Փրկիչ եկեղեցին գտնվում է Հալեպի Սուլեյմանիե թաղամասի Իբն-Նաուֆալ փողոցի թիվ 7 հասցեում[2], մարզադաշտից ոչ հեռու։
Պատմություն
խմբագրելՍուրբ Փրկիչ եկեղեցին եղել է քաղաքի երկրորդ կաթողիկե աղոթատունը։ Կառուցումն սկսել է 1925 թվականին[3], բացվել է 1937 թվականին։ Ի սկզբանե եղել է հիսուսական հայրերի մատուռ՝ սուրբ Վարվառա, ապա օծվել է Բերիո թեմի առաջնորդի կողմից։ 1954 թվականին եկեղեցին այրվել է[4][5]։
Դրան կից գործում է մարիամյան տիկնանց միությունը։
Առաջնորդներ
խմբագրելԵկեղեցու ծխական քահանան էր Գերաշնորհ Տեր Գևորգ քահանա Շահբազյանը: Ծնվել է Հալեպում 1945 թվականին, քահանա է օծվել 1972 թվականին։ Տեր Մխիթար քահանա Պողոսյանը նույնպես ծխական քահանա է, ով ծնվել է Հալեպում 1957 թվականին, քահանա է օծվել 1984 թվականին[6]։
Ճարտարապետություն
խմբագրելԵկեղեցին չափսերով փոքր է, չունի հայկական եկեղեցական ճարտարապետությանը բնորոշ գծեր, քանի որ ի սկզբանե եղել է հիսուսականների աղոթատուն-մատուռ։ Խորանում դրված է Քրիստոսի խաչելության նկարը, շուրջը առաքյալների պատկերներն են։ Նրանց քանակով սյուները՝ հիմնական դահլիճի աջ ու ձախ կողմերում հայելային դասավորված, պահում են տանիքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հալեպի հայկական եկեղեցիները՝ առաքելական, կաթոլիկ, ավետարանական․ ֆոտոշարք». https://civilnet.am. Հունվարի 31, 2022.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ Րաֆֆի Քորթոշյան, Հալեպի արձանագրությունները, Երևան, 2013, էջ 60
- ↑ «Սբ. Փրկիչ Հայ կաթոլիկ եկեղեցի». https://armenianarchitecture.org.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ Գրիգոր եպիսկոպոս Այվազեան, Յուշերս ծառայութեան ճանապարհէս, էջ 6-7:
- ↑ Րաֆֆի Քորթոշյան, Հալեպի արձանագրությունները, Երևան, 2013, էջ 60:
- ↑ «The Armenian Catholic Eparchy Of Aleppo». https://armeniancatholic.org.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=