Սուրբ Ստեփանոս վանք (Բերկրի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս վանք (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուրբ Ստեփանոս վանք (նաև՝ Տեր Հուսկանորդու վանք), հայ առաքելական ավերված վանական համալիր ներկայիս Թուրքիայի Հանրապետության Վանի մարզում, պատմական Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի (Տարբերունի) գավառում՝ Արգելանի Սբ. Աստվածածին վանքի մոտ։ Վերջինիս հետ ընդհանուր միաբանություն է ունեցել։ Հիմնվել է XIII դ. Տեր Հուսկանորդի (ս. Ստեփանոսի) գերեզմանի վրա (մոտ 1251-ին)։ Եղել է նշանավոր սրբավայր և ուխտատեղի։ Վանքի՝ այսօր կանգուն Սբ. Ստեփանոս եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որին հյուսիսից կից է Սբ. Ստեփանոսի թաղածածկ դամբարանը։ Մոտակա ժայռերին փորագրված են XV դ խաչքարեր։