Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հոչանց)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Հոչանց)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Հոչանց գյուղում, կառուցվել է 17-րդ դարում։
Սուրբ Ստեփանոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Քելբաջարի շրջան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 17-րդ դար |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 17-րդ դար |
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո Քաշաթաղի շրջանի օկուպացվել է Ադրբեջանի կողմից։
Պատմություն
խմբագրելԵկեղեցին հիմնել են 17-րդ դարում, Տաթևի անապատից հեռացած երկու եպիսկոպոսները։ Սակայն եկեղեցու մասի առաջին տեղեկությունները մեզ հայտնի են դառել 19-րդ դարի վերջին։ Անցած դարի 60-ական թվականներին արևմտյան պատի մեջ ագուցված էր մի արձանագրություն, որտեղ գրված է հետևյալը․
«Յանուն այ. ես Հէկազ/ սրանոցին հայրէնի/իքն`:Դ։ բաժին/. Ա։ իմ էր` ետ/վի վախմ Ըստ/եփանոս ... (ԴՀՎ 5, 194) |
Այս արձանագրությունից պարզ է դառնում որ եկեղեցին կոչվում է Սուրբ Ստեփանոս։
Ճարտարապետություն
խմբագրելԱյս եկեղեցու կառուցման տարեթվի մասին հստակ տեղեկություններ չկան, բայց դատելով ճարտարապետական տիպից, այն վերագրվում է 17- դարի երկրորդ կեսի։ Եկեղեցին միանավ բազիլիկ է, կառուցված անմշակ քարերով և կրաշաղախով։
Ունի ավագ խորան, մեկ մուտք հարավային կողմից, 4 լուսամուտներ, մկրտության ավազան և պատերի մեջ ագուցված խաչքարեր։ Եկեղեցու արտաքին չափերն են 13,40*8,15 մետր։
Արցախյան երրորդ պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում եկեղեցին չի տուժել, հետպատերազմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։