Սուրբ Սոֆիայի տաճար (Սալոնիկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սոֆիայի տաճար (այլ կիրառումներ)

Սալոնիկի Սուրբ Սոֆիայի տաճար (հուն․՝ Ἁγία Σοφία), խաչագմբեթ քրիստոնեական տաճար, որը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում և սրբագործված է Սուրբ Սոֆիայի անունով։ Գտնվում է Սալոնիկի թեմի տնօրինության տակ, որն էլ իր հերթին ենթակա է հույն ուղղափառ եկեղեցուն և Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանը[2]։

Սուրբ Սոֆիայի տաճար
հուն․՝ Αγία Σοφία
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՀունաստան Հունաստան, Կենտրոնական Մակեդոնիա, Սալոնիկ
Դավանանքուղղափառություն
ԹեմՍալոնիկի թեմ
Հիմնական ամսաթվերը7-րդ դար[1]
Ներկա վիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ
Մասն էPaleochristian and Byzantine monuments of Thessaloniki?
Ժառանգության կարգավիճակգրանցված հնագիտական տարածք Հունաստանում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածՀոլի Ուիսդոմ
ԱնվանվածՀոլի Ուիսդոմ
Ճարտարապետական ոճԲյուզանդական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ690
Կառուցման ավարտ730
Հիմնադրված7-րդ դար[1]
Առաջին հիշատակում8-րդ դար
Մակերես0,82 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Saint Sophia Church, Thessaloniki Վիքիպահեստում

Սուրբ Սոֆիայի տաճարը իր տեսակով համարվում է պատկերամարտական ժամանակաշրջանի եկեղեցու հազվագյուտ օրինակ, որտեղ համատեղված է խաչագմբեթավոր եկեղեցու և բազիլիկի հատկանիշները։

1988 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը ներառվել է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, որպես քաղաքի վաղքրիստոնեական և բյուզանդական եկեղեցիների համալիրի մաս[3]։

Պատմություն խմբագրել

5-րդ դարի առաջի կեսին ներկայիս տաճարի տեղում վեր է խոյացել Սուրբ Մարկոսին նվիրված վաղքրիստոնեական հնգագավիթ բազիլիկը։ Հարակից շինությունների հետ միասին ավելի քան 8000 քառակուսի մետր տարածքում ձևավորվել է կրոնական կառույցների համալիր[4]։ Այս եկեղեցին ավերվել է 618-620 թվականների միջև ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում։ Վերջինիս ավերակների տեղում էլ 690-730 թվականներին կառուցվել է այժմյան տաճարը[4]։ Կրոնական այս կառույցի մասին առաջին գրավոր հիշատակումը դա 795 թվականի Թեոդորոս Ստուդիտիսի նամակն է[5]։

Տաճարի շինարարական աշխատանքներն ավարտվել են Լեոն Գ Իսավրոս կայսեր կառավարման տարիներին, ում օրոք Բյուզանդական կայսրությունում սկսվեց պատկերամարտությունը։ Այն ուղղված էր պատկերապաշտության՝ սրբապատկերների պաշտամունքի դեմ, սակայն նրա հիմքում ընկած էր նաև աշխարհիկ և եկեղեցական շահագործման դեմ պայքարը։ Սրանով է պայմանավորված այն, որ Սուրբ Սոֆիայի տաճարը որմնանկարների հարցով աղքատիկ է։

 
Մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարը

Բյուզանդական ժամանակահատվածում տաճարը շրջապատված էր բազմաթիվ վարչական և կրոնական շինություններով։ Յան Կամենյատան փորձելով նկարագրել Սալոնիկի եկեղեցին 10-րդ դարում, գրում է, որ Սուրբ Սոֆիայի տաճարը ժամանակաշրջանի ամենահայտնի եկեղեցիներից մեկն էր[6]։

1357 թվականին տաճարում թաղվել է արքեպիսկոպոս Գրիգորիոս Պալամասը, ով շուտով դասվել է հույն ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին[7]։ 10-րդ դարում Սուրբ Սոֆիայի տաճարը դարձավ Սալոնիկի թեմի մայր տաճարը։ Խաչակիրների կողմից քաղաքի գրավումից հետո Սալոնիկի թագավորության պայմաններում այն գործել է, որպես կաթոլիկ մայր տաճար։ 11-րդ դարի կեսին տաճարը վերակառուցվել է[4]։ Դրա արևմտյան մասում կառուցվել է ընդարձակ գավիթ։ Մուտքի հին դարպասներն ապամոնտաժվել են, իսկ գավիթի արևելյան պատը զարդարվել է որմնանկարներով։

1430 թվականին Սալոնիկը գրավվել է թուրքերի կողմից։ Այդ օրից մինչ 1523 թվականը տաճարում շարունակվել է քարոզվել քրիստոնեական ուսմունքը, բայց դրանից հետո այն վերածվել է մզկիթի (ինչպես և քաղաքի մյուս եկեղեցիները)։ Թուրքերը փոխել են եկեղեցու արտաքին տեսքը՝ ճակատը փոխարինվել է սյունասրահով, զանգակատունը՝ մինարեով, իսկ հետագայում կանգնեցվել է երկրորդ մինարեն՝ օսմանյան ճարտարապետական ոճով։ Տաճարի ներքին կահավորումը չի ավերվել, պարզապես ծածկվել է սպեղանիով։ Դա է պատճառը, որ եկեղեցու պատերին պահպանվել են միջնադարյան խճանկարները։ 1890 թվականին բռնկված հրդեհը մեծ վնասներ է հասցրել կառույցին։ 1907-1910 թվականներին թուրքերն իրականացրել են հրդեհի արդյունքում վնասված տաճարի վերակառուցումը։

Բալկանյան առաջին պատերազմի արդյունքում 1912 թվականին Սալոնիկն անցել է Հունաստանին և տաճարը վերադարձվել է քրիստոնյաներին։ Օսմանյան մինարեները քանդվել են, իսկ զանգակատունը վերադարձվել է իր նախասկզբնական տեսքին։ Եկեղեցին գործել է հույն ուղղափառ եկեղեցու և Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության ենթակայության տակ։ Ժամանակակից Սալոնիկում տաճարը տեղակայված է քաղաքի պատմական կենտրոնում՝ Սուրբ Սոֆիայի անունը կրող փողոցի և հրապա

Ճարտարապետական առանձնահատկություններ խմբագրել

 
Տաճարի ներքին կառուցվածքը

Սուրբ Սոֆիայի տաճարի երկարությունը կազմում է 42, իսկ լայնությունը՝ 35 մետր։ Գմբեթի տրամագծի երկարությունը 10 մետր է, իսկ խաչի բարձրությունը՝ մոտ 16 մետր[8]։ Տաճարի ճարտարապետական ոճում համատեղված են գմբեթավոր եկեղեցու և բազիլիկի հատկանիշները։

Գմբեթը տեղադրված է առագաստի վրա, որը հենված է սյուներին։ Այս տարածությունում տաճարը բաժանված է երեք ճարտարապետական նավերի, թեև կողմնային նավերը չեն համապատասխանում ափսիդներին՝ տաճարի շիսաշրճանաձև ելուստներին[9][10]։

Ըստ գմբեթաձև ոճից դեպի խաչավոր բազիլիկի անցումը բնութագրող ճարտարապետական տարրերի՝ նկատելի է այն, որ թմբուկ՝ գմբեթը պահող հիմքը, ունի ուղղանկյունի ձև։ Գմբեթը պահում են կիսագլանաձև խանդակները։

Սուրբ Սոֆիայի տաճարի ճարտարապետական կառուցվածքի մեջ նկատելի են մի շարք թերություններ, ինչը բացատրվում է նրանով, որ ամենայն հավանականությամբ ճարտարապետը դեռ չէր յուրացրել բազիլիկատիպ եկեղեցիների շինարարության նոր ոճը։ Օրինակ՝ տաճարի հիմնական գմբեթը չունի շրջանի տեսք և գրեթե քառանկյունաձև է՝ կլորաձև անկյուններով։

Այն ընդհանուր առմամբ ունի գավառական տեսք։ Սուրբ Սոֆիայի տաճարն իր կառուցվածքով ներկայացնում է 6-րդ դարի ճարտարապետական ավանդույթների վերականգնումը։ Ըստ հայտնի արվեստագետ Վեռա Լիխաչյովի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս I-ի կոստանդնուպոլիսյան շինության կրկնօրինակն է, իսկ առաջին հերթին այն նման է Սուրբ Իրինայի եկեղեցուն, որը ներկայումս գտնվում է Թուրքիայի Հանրապետության տարածքում[10]։

Սեղանի բեմի կառուցվածքում տեսանելի են նոր ճարտարապետական ձևերը, փոփոխությունները և այլն։

 
 
 
Աստվածածին Հիսուս Քրիստոսը հրեշտակներով շրջապատված Հովհաննես Մկրտիչ

ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակ խմբագրել

  ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 456
ռուս..անգլ..ֆր.

1987 թվականի հունվարի 15-ին Սուրբ Սոֆիայի տաճարը ներառվել է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի թեկնածուների մեջ, որպես Հունաստանի Սալոնիկ քաղաքի վաղքրիստոնեական և բյուզանդական հուշարձանների համալիրի մաս։

1988 թվականի սեպտեմբերին Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը հայտարարվել է, որպես հնարավոր թեկնածու։ Նույն թվականին Բրազիլիայում անցկացվող Համաշխարհային ժառանգության կոմիտեի 14-րդ նստաշրջանի ընթացքում ճարտարապետական հուշարձանների այս համալիրը, այդ թվում և Սուրբ Սոֆիայի տաճարը ներառվել են Հունաստանում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ 456 համարի ներքո։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://odysseus.culture.gr/h/2/gh251.jsp?obj_id=1661
  2. Ներկայումս անվանապես պատկանում է Սալոնիկի թեմին, որը գտնվում է հույն ուղղափառ եկեղեցու ենթակայության տակ, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն և Հելլենական եկեղեցու սուրբ սինոդի անդամների ցանկ
  3. «Սալոնիկի վաղքրիստոնեական և բյուզանդական հուշարձաններ». unesco.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 5-ին.
  4. 4,0 4,1 4,2 Պապախաձիս Ն. Թեսալոնիկեի հուշարձաններ. — MOLHO. — 159 с. — ISBN 960796405-5
  5. Թեոդորոս Ստուդիտիս, հույն եպիսկոպոսություն և եկեղեցապատմություն // Patrologia Graeca, vol. XCIX, col. 918
  6. Յան Կամենյատա Թեսալոնիկեի գրավում // Բյուզանդական փաստագրություն. — 1957.
  7. Գրիգորիոս Պալամաս // ուղղափառ հանրագիտարան. — 2007. — Т. 13. — ISBN 5-89572-022-6.
  8. Կոմեչ Ա.Ի. 6-12-րդ դարերի բյուզանդական ճարտարապետությունը // Հին ռուսական ճարտարապետությունը 10-րդ դարի սկզբին և 12-րդ դարի վերջին։ Բյուզանդական ժառանգություն և անկախ ավանդույթներ. — Наука, 1987. — 319 с.
  9. 7-8-րդ դարերի բյուզանդական արվեստը // Արվեստի համընդհանուր պատմություն. — М.: Արվեստ, 1961. — Т. 2, գիրք առաջին.
  10. 10,0 10,1 Լիխաչյովա Ա.Վ. 4-15-րդ դարերի բյուզանդական արվեստ. — Մոսկվա: Արվեստ, 1981. — С. 87.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Սոֆիայի տաճար (Սալոնիկ)» հոդվածին։