Սուրբ Սարգիս վանք (Ռամիս)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս վանք (այլ կիրառումներ)

Սուրբ Սարգիս վանք, Հայ առաքելական եկեղեցու տաճար Նախիջևանի Ռամիս գյուղից 4-4,5 կմ հարավ, Ցղնայի ուղղությամբ, ձորալանջին։ 1980-ականների դրությամբ վանքը կիսականգուն էր, քանդված էր համալրի ամբողջ ծածկը, որմերի վերին մասերը[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Հորինվածքը՝ միանավ դահլիճ է։ Կառուցվել է սրբատաշ և կիսամշակ քարից։ 17-րդ և 19-րդ դարերի ընթացքում վերանորոգվել է։ Մուտքը գտնվում է հյուսիսային ճակատում։ Աբսիդը կիսաշրջանաձև է։ Հյուսիսային ճակատին կան արձանագրություններ։ Շրջակայքում նկատվում է ավերված մի շինության հետքեր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 46-47, էջեր 46-47 — 224 էջ։