Սուրբ Սարգիս եկեղեցի (Սոչի)

հայկական եկեղեցի Սոչիում, Ռուսաստան

Սոչիի Սուրբ Սարգիս եկեղեցի (ռուս.՝ Собор Святого Саркиса), հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում։ Համարվում է Սոչիի հինգ հայկական եկեղեցիներից մեկը։

Սոչիի Սուրբ Սարգիս եկեղեցի
Собор Святого Саркиса
Սոչիի Սարգիս եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՌուսաստան, Կրասնոդարի երկրամաս, Սոչի
ԴավանանքՀայ առաքելական եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1993 թվական
Կառուցման ավարտ1998 թվական
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Սոչիի Սուրբ Սարգիս եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 1992 թվականին և ավարտվել միայն հինգ տարի անց՝ 1998 թվականին[1]։ Նույն տարում էլ տեղի է ունեցել կրոնական այս կառույցի օծման արարողությունը։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի կողմից։

1998 թվականին եկեղեցին բացվել է և գործում է մինչ օրս։ Եկեղեցու բակում կան հայկական խաչքարեր։ Կառուցված է նեոհայկական ճարտարապետական ոճով և համարվում է Սոչիի խոշորագույն հայկական եկեղեցին։ 2004 թվականին ավելացվել է զանգակատունը։

Հայ առաքելական եկեղեցու հյուսիսկովկասյան առաջնորդարանի կենտրոնն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի». ru.esosedi.org (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.