Սուրբ Սարգիս եկեղեցի (Նինոծմինդա)

Սուրբ Սարգիս եկեղեցի[1], Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի հարավում, Խանչալի լճի ափին, Սամցխե-Ջավախք մարզի ԽՈՋԱԲԵԿ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՆինոծմինդա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
11,02 մետր
Երկարություն18,68 մետր
Լայնություն11,02 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Ի սկզբանե Նինոծմինդաի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվում է առանց թեմական հոգևոր մարմնին տեղյակ պահելու, որի պատճառով էլ եկեղեցու կառուցումից հետո չի օծվում, սակայն 1848 թվականին գյուղի բնակիչները՝ ովքեր կառուցել էին եկեղեցին, օծման խնդրանքով դիմում են թեմական հոգևոր մարմնին։

Ըստ 1866 թվականի թեմի ախիվների, եկեղեցին հիշատակվում է որպես փայտաշեն կառույց։ 1882-1884-ական թվականներին սկսվում է նոր՝ քարաշեն եկեղեցու կառուցումը, որի մասին առկա է արձանագրություն եկեղեցու արևմտյան պատին։

Նոր եկեղեցին օծվում է 1884 թվականին ձեռամբ Վրաստանի հայոց թեմի և Իմերեթի թեմի առաջնորդ Արիստակես եպիսկոպոսի։

Սուրբ Սարգիս եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, կառուցված սրբատաշ քարերով, նրա չափսերն են (18.68 x 11.02) մետր, ունի մեկ մուտք արևմտյան կողմից, իսկ մուտքի վերևի մասում՝ տանիքին կա զանգակատուն։

Խորհրդային անաստվածության տարիներից մինչև 1993 թվականը եկեղեցին չի գործել, իսկ արդեն 1993 թվականի վերջերին եկեղեցին վերաբացվում է և վերաօծվում է Վրաստանի հայոց թեմի Տ. Գևորգ եպս. Սերայդարյանի կողմից։

Հետագայում եկեղեցին կիկին վերանորոգվում է և վերաօծվում է տեղի հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանի նախաձեռնությամբ, իսկ վերանորոգման աշխատանքների ծախսերը հոգում են տեղաբնակ Թաթուլ և Արմեն Ղարսլյան եղբայրները որոնք այժմ բնակվում են Ռուսաստանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aleks_El_Dia. «ՆԻՆՈԾՄԻՆԴԱ (ԽՈՋԱԲԵԿ) - ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)