Սուրբ Սարգիս եկեղեցի (Լոնդոն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Լոնոդնի Սուրբ Սարգիս եկեղեցի (անգլ.՝ St.Sargis Armenian Apostolic church of London), Հայ Առաքելական եկեղեցու տաճար Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Կենսինգտոն թաղամասում։
Սուրբ Սարգիս եկեղեցի Saint Sargis Armenian Apostolic church of London | |
---|---|
Սուրբ Սարգիս եկեղեցի | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Մեծ Բրիտանիա Մեծ Լոնդոն |
Տեղագրություն | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Օծման թվական | 1923 թ. հունվարի 11[1] |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Ներկա վիճակ | լավը |
Ժառանգության կարգավիճակ | II* ցանկի շենք |
Առաջնորդ | քահ. Շնորհք Բաղդասարյան (Shnork Baghdassarian)[1] |
Ճարտարապետ | Արթուր Դեվիս և Չարլզ Մյուես[1] |
Հիմնադիր | Գալուստ Գյուլբենկյան[1] |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1922 փետրվար[1] |
Կառուցման ավարտ | 1923 թ. հունվարի 11[1] |
Շինանյութ | Պորթլենդի քար[1] |
Saint Sarkis Armenian church in London Վիքիպահեստում | |
stsarkislondon.org |
Եկեղեցին գտնվում է հետևյալ հասցեում. St Sarkis Armenian ChurchIverna Gardens, Kensington London W8 6TP, UK։
Պատմություն
խմբագրելԵկեղեցու կառուցման աշխատանքները հովանավորել է հայ գորածարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանը տեղի հայ համայնքի «հոգևոր մխիթարության»[1] և հավաքի վայր ապահովելու համար։ Եկեղեցու կառուցման աշխատանքները սկսվել էին 1922 թվականի փետրվար ամսին, իսկ վերջացել են 1923 թ. հունվարի 11, երբ էլ եկեղեցին օծվել է։ Եկեղեցուն մերձ գտնվող քահանայի տունը նույնպես կառուցվել է եկեղեցու կառուցման ընթացքում։ Եկեղեցու ճարտարապետներն են եղել Արթուր Դեվիսը en (անգլ.՝ Arthur J. Davis) և Չարլզ Մյուեսին en (անգլ.՝ Charles Mewes), ով գծել է եկեղեցու գծապատկերը, հիմնվելով Հայաստանում գտնվող 13-րդ դարի Հաղպատավանքի զանգակատան կառուցվածքին։ Եկեղեցուն ներքուստ և արտաքուստ կառուցված է Պորթլենդից բերված քարով[1]։
1937 թվականին եկեղեցու հյուսիսային մասոմ ապսիդաձև մկրտության ավազան է կառուցվել, իսկ արևմտյան կողմից տաճարը լայնացրել են ավելի շատ մարդ ընդունելու համար։ Ավելի ուշ, 1950 թվականին հարավարևելյան մասում խորան է ավելացվել։ Բոլոր այդ ավելացումները կատարել են Հոլոուեյ եղբայրները (անգլ.՝ Holloway Brothers) Դեվիսի և Մյուեսի ղեկավարության ներքո[1]։
Ժամանակակից իրավիճակ
խմբագրելԱյժմ եկեղեցին ֆինանսավորվում է Գյուլբեկյանի կողմից հիմնադրված հիմնադրամից[1]։
Եկեղեցու պահպանություն
խմբագրելԵկեղեցու Հոգաբարձական խորհուրդը[1].
- Հրաչ Չիլինգարյան (Hratch Tchilingirian, PhD, նախագահ)
- Ջոն Կյուրկջյան (John Kurkjian, MA, տեղակալ)
- Գագիկ Ստեփան-Սարգսյան (Gagik Stepan-Sarkissian, PhD, քարտուղար)
- Հովնան Համբարձումյան (Hovnan Hampartsoumian, FCA, գանձապահ)
Եկեղեցու հոգաբարձուները
խմբագրել- Քրիստոֆեր Արրաթոն (Christopher Arratoon)
- Լևոն Չիլինգիրյան (Levon Chilingirian, OBE)
- Փոլ Գյուլբենկյան (B Paul Gulbenkian, LLB)
- Գրեգորի Քինգ-Անդերվուդ (Gregory King-Underwood)
- Սթիվ Մուրադյան (Steve Mouradian)
- Ստեփան Հովհաննեսով (Stepan Ovanessoff)
- Արմենակ Տոպալյան (Armenag Topalian)[1]
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին Հաղպատի վանքի զանգակատան կրկնօրինակն է։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցին «Հայազգ» ռուսալեզու հանրագիտարանում(չաշխատող հղում) (ռուս.)