Սուրբ Սարգիս եկեղեցի (Արգավանդ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Սարգիս եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արարատի մարզի Արգավանդ գյուղում։ Ընդգրկված է Արգավանդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Սարգիս եկեղեցի
St Sargis church Argavad, Ararat.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք[1] և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՋաֆարապատ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՍուրբ Սարգիս
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կոորդինատներ: 40°9′12.517200100008″ հս․ լ. 44°26′23.402400099991″ ավ. ե. / 40.15347700002777742° հս․. լ. 44.43983400002777273° ավ. ե. / 40.15347700002777742; 44.43983400002777273[1]

ՊատմությունԽմբագրել

Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է Արգավանդ գյուղի կենտրոնում՝ գյուղամիջյան ճանապարհների խաչմերուկում։ Շինությունն ունի ուղղանկյուն հատակագիծ։ Աղոթասրահը երկշարք է, երկուական քառակուսի սյուներով բաժանվում է երեք նավերի, որոնցից միջինն ավարտվում է կիսաշրջան խորանով, եզրերինը՝ թաղակապ ուղղանկյուն ավանդատներով։ Երկայնական պատերի որմնամույթերը պահում են թաղակապ երկլանջ ծածկը՝ կառուցված փայտե հեծաններով։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հյուսիսից և արևմուտքից։ Կառուցվել է գորշ տուֆով։ Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին գործել է որպես մատուռ։

Եկեղեցու հյուսիսային մուտքի վերևում զետեղված արձանագրությունից տեղեկանում ենք եկեղեցու կառուցման մասին, որտեղ նշված է, որ եկեղեցին կառուցվել է «արդեամբ հայ ժողովրդոյ հաւատացելոց», շինարարությունն ավարտվել է 1897 թվականի օգոստոսի 19-ին և օծվել Տեր Ներսես արքեպիսկոպոսի ձեռամբ։ Արքեպիսկոպոսի ազգանունն անհայտ է, սակայն արձանագրության մեջ առկա է նրան վերաբերող «Խուտ» հապավումը, որից կարելի է ենթադրել, որ նրան կոչել են նաև Խուտեցի։

1997 թվականին եկեղեցին վերակառուցվել է։ Գյուղացիների ջանքերով և միջոցներով կառուցվել է զանգակատունը։ Եկեղեցին գործում է, կատարվում են ժամերգություններ, եկեղեցական արարողություններ, մատուցվում է Սուրբ Պատարագ[2]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել