Սուրբ Պողոսի բազիլիկ
Սուրբ Պողոսի բազիլիկ (իտալ.՝ Basilica di San Paolo fuori le Mura), Հռոմի չորս հայրապետական բազիլիկներից մեկը: Գտնվում է Ավրելիանոսի պատից դուրս, «հավերժական քաղաքի» հարավային մասում: Հռոմի յոթ ուխտավոր բազիլիկների ցանկում է: Գրավում է ողջ աշխարհի քրիստոնյա ուխտավորներին, ովքեր գալիս են երկրպագելու Պողոս առաքյալի մասունքները, որոնք գտնվում են այս եկեղեցում: 1980 թվականից ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում:
Սուրբ Պողոսի բազիլիկ իտալ.՝ Basilica di San Paolo fuori le Mura | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մեծ բազիլիկա, պապական բազիլիկա և ծխական եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Մասն է | Հին Հռոմ և Սուրբ գահի սեփականություններ |
Կազմված է | Հռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն |
Նվիրված | Պողոս առաքյալ |
Անվանված | Պողոս առաքյալ |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետ | Լուիջի Պոլետտի |
Հիմնադիր | Կոստանդիանոս Ա Մեծ |
Ճարտարապետական ոճ | վաղքրիստոնեական ճարտարապետություն |
![]() | |
![]() | |
vatican.va/various/basiliche/san_paolo/index_en.html |
ՊատմությունԽմբագրել
Բազիլիկը հիմնադրվել է Կոստանդիանոս կայսեր կողմից այն վայրում, որտեղ ենթադրաբար թաղվել է Պողոս առաքյալը: 386 թվականին Թեոդոսիոս Ա Մեծը, համարելով, որ այդ եկեղեցին հարիր չէ այդքան սուրբ վայրին, սկսեց կառուցել ավելի ազդեցիկ եկեղեցի: Երբ Լեո I Պապն ավարտեց շինարարությունը, Հռոմում դրանից առավել ընդարձակ բազիլիկ չկար: Գրիգոր I Պապի օրոք եկեղեցուն կից գործում էին երկու վանքեր՝ արական և իգական: 10-րդ դարում բազիլիկն ու շրջակա վանքերը հանձնվեցին կլյունիական վանականներին: Գրիգորն այստեղ քահանա էր և եկեղեցուն նվիրեց բրոնզե դռներ (բյուզանդական աշխատանք): 1220-1241 թվականներին կառուցվեց գոթիկայի ոճով ձևավորված վայելչագեղ բակ: Ի տարբերություն մյուս պատրիարքային եկեղեցիների՝ Սուրբ Պողոս բազիլիկը էական փոփոխությունների չի ենթարկվել ոչ՛ Վերածննդի ժամանակաշրջանում, ոչ էլ բարոկկոյի: Սակայն 1823 թվականի հուլիսի 15-ին գրեթե ամբողջությամբ այրվել է: Տաճարի վերականգնումը շարունակվեց մինչև 1840 թվականը, ընդ որում վերակառուցվեց բոլորովին նոր կլասիկ ճակատամաս: Բեմը վերստեղծելու համար Նիկոլայ I կայսրը մալաքիտ և լազուրիտ ուղարկեց: 1854 թվականին կայացավ տաճարի կրկնակի օծումը: Վերականգնվելուց հետո տաճարն ուներ 132 մ երկարություն, 65 մ լայնություն և 30 մ բարձրություն[1]: 1890-1928 թվականներին կառուցվեց 146 գրանիտե սյուն, որոնք շրջապատում էին տաճարի արևմտյան բակը: Կենտրոնում կանգնեցվեց Պողոս առաքյալի արձանը: Բազիլիկի բնորոշ առանձնահատկություններից մեկը Հռոմի բոլոր Պապերի դիմանկարների պատկերասրահն է:
Պողոս առաքյալի շիրիմըԽմբագրել
Ըստ ավանդույթի Սուրբ Պողոսի մարմինը թաղվել է իր նահատակության վայրից 2 մղոն հեռու: Տեղում կանգնեցվել է հուշարձան, որն արագ դարձել է հարգանքի տուրքի վայր[2]: Կոստանդիանոս Ա Մեծը հուշարձանի տեղում կանգնեցրեց բազիլիկ, և այն զգալիորեն ընդարձակվեց Թեոդոսիոս Ա Մեծի կողմից 386 թվականին: Այժմ կառույցը հայտնի է որպես Սան Պաոլո ֆուորի լե Մուրա: 4-րդ դարի ընթացքում Պողոս առաքյալի մնացուկները, բացառությամբ՝ գլխի, տեղադրվել են քարատապանում: (Ըստ եկեղեցական ավանդույթի գլուխները պահվում էին Լատերանում:) Քարատապանը ուներ 2,55 մ երկարություն, 1,25 մ լայնություն և 0,97 մ բարձրություն: Պողոս առաքյալի գերեզմանը մարմարե շիրմաքարի տակ է բազիլիկի նկուղում, բեմի տակ (1.37մ): Շիրմաքարի վրա լատիներենով մակագրված է՝ «PAULO APOSTOLO MART» (առաքյալ և նահատակ Պողոսին): 1823 թվականի հրդեհից հետո քարատապանը հայտնվեց հալված մետաղի և քարերի շերտի տակ: Երկար ժամանակ քարատապանը հանելու փորձեր չարվեցին: Միայն 2005 թվականին սկսվեցին պեղումները, որոնց արդյունքում, 2006 թվականի դեկտեմբերի վեցին Վատիկանի հնէաբանները հաստատեցին սպիտակ մարմարի քարատապանի առկայությունը բեմի տակ[3][4]: Մամուլի ասուլիս տեղի ունեցավ 2006 թվականի դեկտեմբերի տասնմեկին[5], որի ժամանակ տրվեց պեղումների աշխատանքների մանրամասները: 2009 թվականի հունիսի 29-ին՝ Պողոս առաքյալի հիշատակի օրը, Բենեդիկտոս XVI Պապը ևս ներկայացրել է մանրամասներ պեղումների վերաբերյալ: Պողոս առաքյալի քարատապանը պահվում է բազիլիկի նկուղում: Այն իր դիրքից չի հեռացվել: Նրա երկու նեղ կողմերից միայն մեկն է երևում[6]:
ԵրգեհոնԽմբագրել
Գլխավոր երգեհոնը Ֆարինատիի (Farinati) աշխատանքն է, և բազիլիկին նվիրել է Լեո XIII Պապը 1885 թվականին: Գործիքը 100 տարիների ընթացքում բազմիցս վերանորոգվել է: Վերջին անգամ վերանորոգումն իրականացրել է 1993-1995 թվականներին հռոմեական Ստեֆանո Բուկկոլինի (Stefano Buccolini) ֆիրման, որն էլ մինչ օրս շարունակում է սպասարկել երգեհոնը: Մասնավորապես օդաճնշական համակարգը փոխվեց էլեկտրականի: Գործիքն ունի 48 ձայնասահման, 61 ստեղն և ոտքի ստեղնաշար` կազմված 32 ոտնակներից: Գործիքը ստեղծվել է 1883 թվականին: Տեղադրված է ձախ աբսիդում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Павла Святого базилика» //Католическая энциклопедия. Т.3. М.:2007. Ст. 1194—1198
- ↑ the earliest account of a visit to the memorials of the apostles is attributed to Gaius, the Presbyter, "who lived when Zephyrinus was bishop of Rome [AD 199–217]", as quoted by Eusebius reporting that "I can point out the tropaia of the Apostles [Peter and Paul]; for if you go to the Vatican or the Ostian Way, you will find the tropaia of those who founded this Church".
- ↑ "St. Paul's Tomb Unearthed in Rome". National Geographic News. 11 December 2006. Retrieved 21 July 2013.
- ↑ "St Paul burial place confirmed". Catholic News Agency. 2006-12-06. Վերցված է 2013-03-04.
- ↑ Communiqué about the press conference
- ↑ Fraser, Christian (2006-12-07)."Christian Fraser, St Paul's tomb unearthed in Rome, BBC News, 7 December 2006". BBC News. Վերցված է 2013-03-04.
Արտաքին հղումներԽմբագրել
- The Papal Basilica St Paul Outside-the-Walls, official site.
- «St. Paul-without-the-Walls»։ Catholic Encyclopedia։ Նյու Յորք: Robert Appleton Company։ 1913
- St. Paul's Tomb Unearthed in Rome on National Geographic News, including a photograph of a side of the sarcophagus.
- The tombs of the apostles: Saint Paul
- 3D Model of the church
- Reliquary of St. Anne's forearm venerated in a side chapel
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Պողոսի բազիլիկ կատեգորիայում։ |