Սուրբ Նիկողայոս տաճար (Ցիմլյանսկ)
Սուրբ Նիկողայոս տաճար (ռուս.՝ Свято-Никольский храм), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Ցիմլյանսկ քաղաքում։ Կազմում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի թեմի Վոլգոդոնսկի գործակալության Նիկողայոսի ծուխը։
Սուրբ Նիկողայոս տաճար ռուս.՝ Свято-Никольский храм | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ցիմլյանսկ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Վոլգոդոնսկի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 2000 |
Նվիրված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Անվանված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Հիմնադրված | 2000 |
![]() | |
![]() | |
Պատմություն
խմբագրել1715 թվականին Ցինլյանսկայա ստանիցայում կառուցվել է Սուրբ Նիկողայոս փայտե եկեղեցի, որը վերակառուցվել է 1763 թվականին։ 1839 թվականին հին եկեղեցու տեղում կառուցվել է քարե եռախորան տաճար, որը նույնպես նվիրված էր Նիկողայոս Հրաշագործին։ Ցիմլյանսկի ջրամբարի հունի հեղեղման մեկնարկի և Ցիմլյանսկայա ստանիցայի` ժամանակակից Ցիմլյանսկ քաղաքի տեղը վերաբնակեցնելու ավարտին տաճարը պայթեցվել է։
1992 թվականին Նիկողայոսի ծխի համայնքին տաճարի շենք կառուցելու նպատակով հատկացվել է 0,4 հա մակերեսով հողամաս քաղաքի կենտրոնում` Մոսկովյան, Կրուպսկակայի և Մայակովսկու փողոցների հատման վայրում։ 1994 թվականին ապագա տաճարի տեղում տեղադրվել է հուշախաչ։ 1995 թվականի հուլիսի 19-ին Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Վլադիմիրը (Կոտլյարով) օրհնել է Սուրբ Նիկողայոս տաճարի շինարարության սկիզբը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1996 թվականին։ 2000 թվականի սկզբին կառուցվել են տաճարի թաղերը, նույն տարվա սեպտեմբերին` սկսվել է տանիքի շինարարությունը։
Տաճարի օծումը տեղի է ունեցել Նիկողայոս Հրաշագործի աթոռի տոնի օրը` 2000 թվականի դեկտեմբերի 19-ին։
2001-2005 թվականներին ծխի տարածքում իրականացվել է կղերականության տան (որը ներառում է նաև կիրակնօրյա դպրոցը) և ի պատիվ Ռուսական ցարական տանջակիր սրբերի ջրօրհնեքի մատուռի շինարարությունը[1]։