Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի (Մարտունի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մարտունի քաղաքում, որը ենթակա է Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության Արցախի թեմին։ Եկեղեցին կառուցվել է 2004 թվականին Ալիս Օհանյանի հովանավորությամբ[1]։

Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի (Մարտունի)
Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի, 2014
Հիմնական տվյալներ
ՏեսակՀայ առաքելական եկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՄարտունու շրջան
ՏարածաշրջանՄարտունի
ԹեմԱրցախի թեմ
ԱնվանվածՆերսես Ա Մեծ
Կառուցման ավարտ2004
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 St. Nerses church in Xocavənd Վիքիպահեստում

Տեղագրություն խմբագրել

Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին գտնվում է Մարտունի քաղաքի Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյան փողոցների հյուսիս-արևմտյան անկյունում, Մոնթե Մելքոնյան փողոցից մոտ 30 մետր արևելք։

Կառուցվածք խմբագրել

Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցին խաչաձև կառույց է, որի կենտրոնից մի փոքր հարավ-արևմուտք գտնվող քառանկյուն բրգաձև տանիք ունեցող չորս սյուների վրա բարձրանում է փոքր գմբեթ, որի գագաթին խաչ է։ Եկեղեցու մուտքը արևմուտքից է՝ Պետրոսյան փողոցից, խորանը հյուսիս-արևելյան կողմում է։

Ծանոթագրություններ խմբագրել