Սուրբ Մորիցի (Մավրիկիոս) եկեղեցի, նաև՝ Սուրբ Մավրիկիոսի եկեղեցի[3] (չեխ․՝ Kostel svatého Mořice), կաթոլիկ պրոբստյան ծխական տաճար գոթական ոճով, որը հիմնադրվել է Օլոմոուցի եպիսկոպոս Բրունո ֆոն Շաուենբուրգը 13-րդ դարի կեսերին։

Սուրբ Մորիցի եկեղեցի
չեխ․՝ Kostel svatého Mořice
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՉեխիա Չեխիա
ՏեղագրությունOlomouc?[2]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմRoman Catholic Archdiocese of Olomouc?
Հիմնական ամսաթվերը1403
Ժառանգության կարգավիճակՉեխիայի ազգային հուշարձան
ՆվիրվածSaint Maurice?
ԱնվանվածSaint Maurice?
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն[1], բարոկկո ճարտարապետություն[1] և Նեոգոթիկա[1]
Հիմնադրված1403
25 մետր
Երկարություն42 մետր
Լայնություն25 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Church of Saint Maurice (Olomouc) Վիքիպահեստում
moric-olomouc.cz

Գտնվում է Օլոմոուց քաղաքի Վերին հրապարակից դեպի հյուսիս՝ Հացթուխների փողոցում։ Մորավիայի ամենամեծ ուշ գոթական եկեղեցին է[4], Չեխիայի Հանրապետության մշակույթի ազգային հուշարձան 1995 թվականից։

Օլոմոուցի Սուրբ Մորիցի եկեղեցու մասին առաջին փաստագրական հիշատակումը վերաբերում է 1257 թվականին, երբ այս տաճարի՝ Ֆրիդրիխ անունով առաջնորդական տեղապահը նշվել է որպես վկա Օլոմոուցի եպիսկոպոս Բրունո ֆոն Շաուենբուրգի հավատարմագրի մեջ։ Ռոմանո-գոթական ոճով նոր եկեղեցին կառուցվել է ավելի վաղ գոյություն ունեցած ռոմանական տաճարի տեղում, որը 11-րդ դարից ի վեր կանգնած է եղել այդ վայրում վաղուց գոյություն ունեցող գերեզմանոցում։ Շինարարությունը, ըստ երևույթին, ավարտվել է 1257 թվականին[5]։

1403 թվականին է վերաներում եկեղեցու հարավային զանգակատան աշտարակի առաջին հիշատակումը, որը ներկայումս նրա ամենահին պահպանված մասն է։ Հյուսիսային աշտարակը թվագրված է 1412 թվականով։ 1424 թվականին է վերաբերում է տեղեկությունն այն մասին, որ ձուլվել է զանգ Գավել (Gallus) անվամբ, որը հետագայում տեղադրվել է եկեղեցու հարավային աշտարակի վրա։ 1492 թվականին եկեղեցին հավանաբար վերաօծվել է[6][5]։

1540 թվականին ավարտված վերակառուցումից հետո տաճարը ձեռք է բերել եռանավ դահլիճային տաճարի տեսք[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Památkový katalog NPÚ
  2. Památkový katalog NPÚ
  3. Костел св. Маврикия
  4. Дмитрий Лычёв (2007 թ․ նոյեմբերի 1). «Древняя столица Моравии». Радио Прага. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 Josef Bláha
  6. Věž

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Костел св. Маврикия». Официальный туристический портал города Оломоуц. Муниципалитет города Оломоуц. 2002—2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  • Josef Bláha (2005—2007). «Historie kostela». Stránky římskokatolické farnosti svatého Mořice v Olomouci. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  • «Věž». Stránky římskokatolické farnosti svatého Mořice v Olomouci. 2005—2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.