Սուրբ Մինաս եկեղեցի (Բեժանո)

Սուրբ Մինաս եկեղեցի[1], Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Ախալքալաքից 28կմ դեպի հյուսիս-արևելք, հայաբնակ Բեժանո գյուղում։ Կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Մինաս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԲեժանո
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
10,64 մետր
Երկարություն18,72 մետր
Լայնություն10,64 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մինաս եկեղեցի (այլ կիրառումներ)

Բեժանոնի Սուրբ Մինաս եկեղեցին կառուցվել է 1830-ական թվականներին, եկեղեցին ի սկզբանե եղել է փայտաշեն կառույց, իսկ եկեղեցու ծխականների թիվը եղել է 196 հոգի։ Այս տեղեկությունները մեզ են հասել Վրաստանի հայոց թեմի և Իմերեթի թեմի, 1840 թվականի տեղեկագրից։

1906 թվականին փայտաշեն եկեղեցու տեղ հիմնովին վերակառուցվել է ներկայիս քարաշեն եկեղեցին։

Եկեղեցին բազիլիկ կառույց է, կառուցված է մոխրագույն տուֆից, նրա չափսերն են (18.72 x 10.64) մետր։ Եկեղեցին ունի երկու մուտք, մեկը հարավային իսկ մյուսը արևմտյան կողմից։ Երկու մուտքերի վերնամասում կան քանդակներ, իսկ արևմտյան մուտքի աջ կողմում հայատառ արձանագրություն է։

Արձանագրության մեջ գրված է․

ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ 1906 Թ. / ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԵՑ 2007 Թ.-ԻՆ / ԲԱՐԵՐԱՐՆԵՐ ՎԱՍԻԼ ԵՎ ՎԻԿՏՈՐ / ՍԱՐԳՍՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Հարավային և հյուսիսաին պատերին կան պատուհաններ։ Իսկ եկեղեցու արևմտյան մասում՝ տանիքին զանգակատունն է։

Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան մասում, իսկ նրա աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Եկեղեցին ունի նաև մկրտության ավազան, այն գտնվում է հյուսիսային պատին։

1860-1870-ական թվականներին եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ Գրիգոր քհն. Տեր-Քերոբյանցը, Գրիգոր քհն. Սարգսյանը և Հակոբ քհն. Քերոբյանցը։

2006-2007 թվականներին եկեղեցին վերանորոգվել է, վերանորոգման նյութական աջակցություն են ցուցաբերել Վասիլ և Վանիկ Սարգսյան եղբայրները։

Բեժանոնի Սուրբ Մինաս եկեղեցի վերաօծվել է 2007 թվականի օգոստոսի 17-ին։ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիկոպոս Միրզախանյանի ձեռամբ և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aleks_El_Dia. «ԲԵԺԱՆՈ - ՍՈՒՐԲ ՄԻՆԱՍ ԵԿԵՂԵՑԻ, ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 19-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ։». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)