Սուրբ Մարինե եկեղեցի (Աշտարակ)

(Վերահղված է Սուրբ Մարիանե եկեղեցիից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիանե եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Մարիանե [1], եկեղեցին գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հյուսիս-արևելքում։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Մարինե եկեղեցի (Աշտարակ)
Եկեղեցի

Սուրբ Մարիանե եկեղեցին օգոստոսին, 2017 թվական

ՏեղադրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Աշտարակ
ԱշխարհԱյրարատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Պատմական երկիրԶաքարյան Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. տիպՆերքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն գմբեթավոր եկեղեցի
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ13-րդ դար
Կառուցման ավարտ1281
Առանձնահատկություններ
Երկարություն11,45 մ
Լայնություն8,88 մ
ՇինանյութԴարչնագույն, սրբատաշ տուֆ
Սուրբ Մարինե եկեղեցի (Աշտարակ) (Հայաստան)##
Սուրբ Մարինե եկեղեցի (Աշտարակ) (Հայաստան)
Սուրբ Մարինե եկեղեցի (Աշտարակ) (Արագածոտնի մարզ)##
Սուրբ Մարինե եկեղեցի (Աշտարակ) (Արագածոտնի մարզ)
40°18′03″ հս․ լ. 44°21′39″ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Կառուցվել է 1281 թվականին դարչնագույն սրբատաշ տուֆից, իսկ 1838 թվականին կառուցվել է զանգակատունը։ Ներքուստ այն խաչաձև կենտրոնագմբեթ է, իսկ արտաքուստ՝ ուղղանկյուն (11.45 X 8.88 մետր)։ Եկեղեցու թմբուկը ներսից կլորաձև է, դրսից՝ տասանիստ։ Հարավային ճակատին պահպանվել է արևային ժամացույցը։ Սուրբ Մարիանեն աչքի է ընկնում իր սլացիկ համաչափություններով, թմբուկի շքեղությամբ և սլացիկ գմբեթով։ Հարդարանքից ուշագրավ են պատուհանների կիսագլանային հատվածքի քառանկյուն պարակալները՝ խաչաձև դասավորված եռաթև հավելումներով։ Հարավային խաչաթևի կտուրի զանգաշտարակը կառուցվել է 1838 թվականին։ Շուրջը պահպանվել են խոշոր, անմշակ բազալտից պարսպի մնացորդներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. hushardzantest. «ՍՈՒՐԲ ՄԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑԻ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 321