Բացել գլխավոր ցանկը

Սուրբ Մարգարեթ՝ Շոտլանդիայի թագուհի

Սուրբ Մարգարեթ շոտլանդուհի (շոտլ․ Սաունթ Մագրեթ, մոտավորապես 1045 -1093, նոյեմբերի16), նաև հայտնի որպես Ուեսսեքսի Մարգարեթ, Անգլիայի արքայադուստր էր և Շոտլանդիայի թագուհի։ Մարգարեթին երբեմն անվանել են «Շոտլանդիայի մարագարիտ[3]»։ Ծնվել է Հունգարիայի թագավորությունում աքսորի ժամանակ, եղել է Էդգար Էթելինգի՝ չթագադրված ու կարճաժամկետ իշխած Անգլիայի անգլո-սաքսոն թագավորի քույրը։ Մարգարեթն ու իր ընտանիքը վերադարձել են Անգլիայի թագավորություն 1057 թվականին, բայց այնտեղից փախել Շոտլանդիայի թագավորություն 1066 թվականին Անգլիայի նորմանական նվաճումից հետո։ Մինչև 1070 թվականի ավարտը Մարգարեթն ամուսնացել է Շոտլանդիայի թագավոր Մալքոլմ III-ի հետ ու դարձել Շոտլանդիայի թագուհի։

Սուրբ Մարգարեթ՝ Շոտլանդիայի թագուհի
StMargareth edinburgh castle2.jpg
Ծնվել է՝1045[1][2]
ԾննդավայրBaranya County, Հունգարիա
Մահացել է՝նոյեմբերի 16, 1093
Վախճանի վայրԷդինբուրգ
Դանֆերմլայն վանք
ՔաղաքացիությունԱնգլիայի թագավորություն
Flag of Scotland.svg Շոտլանդիայի թագավորություն
ՏոհմՈւեսեքսի տոհմ
իշխող թագուհի
ՀայրEdward the Exile?
ՄայրԱգաթա
ԵրեխաներMary of Scotland, Countess of Boulogne?, Էդմունդ Շոտլանդացի, Ethelred of Scotland?, Edgar?, Ալեքսանդր I (Շոտլանդիայի թագավոր), Matilda of Scotland?, Դավիթ I Շոտլանդացի, Edgar, King of Scotland?, Alexander 'the Fierce', King of Scotland?, Edward of Scotland?, Edmund, King of Scotland?, Ethelred of Dunkeld, Earl of Fife?, Edward of Scotland?[2], Edmund, King of Scotland?[2], Ethelred of Dunkeld, Earl of Fife?[2], Edgar, King of Scotland?[2] և Alexander 'the Fierce', King of Scotland?[2]

Նա շատ բարեպաշտ կաթոլիկ էր, և ի թիվս այլ բարեգործությունների, Շոտլանդիայում, Ֆորթ գետի գետաբերանում տեղադրել է լաստանավ դեպի սուրբ Էնդրյուս, Ֆայֆ, ճամփորդող ուխտավորների համար, որից էլ առաջացել են Հարավային Քուինսֆերի և Հյուսիսային Քուինսֆերի քաղաքների անունները։ Մարգարեթը Շոտլանդիայի երեք թագավորների, չորս՝ եթե հաշվենք նաև Շոտլանդիայի թագավոր Էդմունդին,որը կառավարում էր իր հորեղբայր Դոնալդ III-ի հետ, ինչպես նաև Անգլիայի մեկ թագուհու մայրն է եղել։ Ըստ Թուրգոթ Դուրհամի «Շոտլանդիայի թագուհի սուրբ Մարգարեթի կյանքը» գրքի, նա մահացել է Էդինբուրգյան դղյակում, Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում 1093 թվականին, ճակատամարտում իր ամուսնու մահվան լուրն ստանալուց բառացիորեն մի քանի օր հետո։

1290 թվականին Հռոմի պապ Իննոսենտ IV-ը սրբադասել է նրան, և նրա մասունքները աճյունասափորում վերաթաղվել են Դանֆերմլայն վանքում, Ֆայֆում, Շոտլանդիայում։ Շոտլանդական ռեֆորմներից հետո նրա մասունքները ցիրուցան են եղել ու հետագայում անհետացել։ Որոշ ժամանակ Շոտլանդիայի թագուհի Մերիի մոտ է եղել նրա գլուխը, որը պահպանվել է Ֆրանսիայում Դունայի շոտլանդական քոլեջում ճիզվիտների կողմից, որտեղից էլ հետագայում անհետացել է ֆրանսիական հեղափոխության ընթացքում։

Կյանքի վաղ շրջանԽմբագրել

 
Մարգարեթ․ միջնադարյան տոհմածառ

Մարգարեթը Ագլիայի արքայազն Էդվարդ Վտարանդու դուստրն էր, Անգլիայի թագավոր[3] Էդմունդ Անվեհերի թոռնուհին[3]։ 1016 թվականի Անգլիայի դանիական նվաճումից հետո թագավոր Քանութ Մեծը փոքրիկ Էդվարդին աքսորել է մայրցամաք։ Նախ նրան տարել են Շվեդիայի թագավոր Օլոֆ Սկյոթքոնունգի ապարանքը, հետո՝ Կիև։ Չափահաս դառնալով՝ նա ճամփորդել է Հունգարիա, որտեղ 1046 թվականին աջակցել է թագավոր Էնդրյու I-ին հունգարական գահի համար իր հաջողված պայքարում։ Թագավոր Էնդրյու I-ը նաև հայտնի էր որպես «Էնդրյու կաթոլիկ»՝ հեթանոսների նկատմամբ իր ծայրահեղ հակակրանքի ու Հռոմի կաթոլիկ եկեղեցուն մեծ նվիրվածության համար։ Մարգարեթի մոր՝ Ագաթայի ծագումը վիճահարույց է, բայց Մարգարեթն ինքը ծնվել է մոտավորապես 1045 թվականին Հունգարիայում։ Նրա եղբայր Էդգար Էթելինգն ու քույր Քրիստինան նույնպես ծնվել են Հունգարիայում մոտավորապես նույն ժամանակահատվածում։ Մարգարեթը հասակ է առել հունգարական արքունիքում, շատ կրոնական միջավայրում։

Վերադարձ ԱնգլիաԽմբագրել

Երեխա ժամանակ ընտանիքի մյուս անդամների հետ Մարգարեթը եկել է Անգլիա, երբ 1057 թվականին նրա հորը՝ Էդվարդ Վտարանդուն, հետ էին կանչել որպես իր մեծ հորեղբոր՝ անժառանգ Էդվարդ Խոստովանողի հնարավոր հաջորդ։ Ցամաք իջնելուց անմիջապես հետո բնական թե արհեստական պատճառներից նրա հայրը մահացել է, և Մարգարեթը շարունակել է ապրել անգլիական արքունիքում, որտեղ իր եղբայր Էդգար Էթելինգը համարվում էր անգլիական գահի[3] հնարավոր ժառանգորդ։ Երբ 1066 թվականի հունվարին մահացել է Էդվարդ Խոստովանողը, Էդգարին համարելով չափազանց երիտասարդ, Հարոլդ Գոդվինսոնին ընտրել են որպես թագավոր։ Այդ նույն տարում ավելի ուշ, Հեյսթինգսի ճակատամարտում Հարոլդի պարտությունից հետո Էդգարը հռչակվել է Անգլիայի թագավոր, բայց երբ նորմանդացիները առաջացել են դեպի Լոնդոն, Վիտենագեմոտը նրան ներկայացրել է Ուիլյամ Նվաճողին, որն էլ նրան տարել է Նորմանդիա մինչև 1068 թվականին նրան նորից Անգլիա վերադարձնելը, երբ Էդգարը, Մարգարեթը, Քրիստինան ու իրենց մայր Ագաթան փախել էին դեպի Անգլիայի հյուսիս՝ Նորթումբրիա։

Ճամփորդություն դեպի ՇոտլանդիաԽմբագրել

Ըստ ավանդության, այրիացած Ագաթան որոշել է իր երեխաների հետ լքել Նորթումբրիան, Անգլիան ու վերադառնալ մայրցամաք։ Սակայն փոթորիկը քշել է նրանց նավը հյուսիս, դեպի Շոտլանդիայի թագավորություն 1068 թվականին, որտեղ նրանք ապաստան են ստացել Մալքոլմ III թագավորի կողմից։ Վայրը, որտեղ նրանք ցամաք էին իջել, այսօր հայտնի է որպես սուրբ Մարգարեթի Հույս, որը գտնվում է հյուսիսային Քոուինսֆերի գյուղի մոտ, Ֆայֆում, Շոտլանդիայում։ Մարգարեթի Շոտլանդիա ժամանումը նորթումբրիացի կոմսերի ձախողված ապստամբությունից հետո շատ է ռոմանտիզացվել, չնայած Սայմոն Դուրհամը ենթադրում էր, որ Մալքոլմի հետ նրա առաջին հանդիպումը տեղի չի ունեցել մինչև 1070 թվականը, դեպի հյուսիս Ուիլյամ Նվաճողի արշավանքներից հետո։

Թագավոր Մալքոլմ III-ը կնոջը կորցրած տղամարդ էր, որն ուներ երկու որդի՝ Դոնալդ և Դունկան։ Նրան կարող էր գայթակղած լինել անգլո-սաքսոնական թագավորական ընտանիքի փոքր թվով ներկայացուցիչներից մեկի հետ ամուսնությունը։ Մալքոլմի ու Մարգարեթի ամուսնությունը տեղի է ունեցել 1070 թվականին։ Հետևաբար, Մալքոլմն իրականացրել է մի քանի հարձակում դեպի Նորթումբերլանդիա, իր նոր աներորդի Էդգարի հավակնություններին աջակցելու ու իր սեփական իշխանությունը մեծացնելու համար։ Բայց սրանք որևէ արդյունք չեն ունեցել, բացի երկիրն[4] ավերելը։

ՍերունդԽմբագրել

Մարգարեթն ու Մալքոլմը ունեցել են ութ զավակ՝ վեց որդի և երկու դուստր․

  1. Էդվարդ (մոտավորապես 1071 — 13 նոյեմբերի 1093), սպանվել է իր հոր՝ Մալքոլմ III-ի հետ Ալնվիքի ճակատամարտում
  2. Շոտլանդիայի թագավոր Էդմունդ (մոտավորապես 1071 – ուշ 1097)
  3. Էթերելդ շոտլանդացի, վանահայր Դունքելդում, Փերթ ու Քինռոս, Շոտլանդիա
  4. Շոտլանդիայի թագավոր Էդգար (մոտավորապես 1074 — 11 հունվարի 1107), թագավորել է 1097-1107
  5. Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր I (մոտավորապես 1078 — 23 ապրիլի 1124), թագավորել է 1107-24
  6. Շոտլանդիայի արքայադուստր Էդիտ (մոտավորապես 1080 – 1 մայիսի 1118), նաև անվանվել է Մաթիլդա, ամուսնացել է Անգլիայի թագավոր Հենրի I-ի հետ, Անգլիայի թագուհի
  7. Շոտլանդիայի արքայադուստր Մերի (1082-1116), ամուսնացել է Բուլոնի Եվստաս III կոմսի հետ
  8. Շոտլանդիայի թագավոր Դավիդ (մոտավորապես1084 – 24 մայիսի 1153), Շոտլանդիայի թագավոր, թագավորել է 1124-53

ԲարեպաշտությունԽմբագրել

 
Մալքոլմը ողջունում է Մարգարեթին Շոտլանդիա ժամանելիս․ վիկտորիանական դարաշրջանի նկարիչ Ուիլյամ Հոուլի որմնանկարից մի հատված

Մարգարեթի կենսագիր Թուրգոթ Դուրհամը՝ սուրբ Էնդրյուսի եպիսկոպոսը, բարձր է գնահատում նրա քաղաքակիրթ ազդեցությունը իր ամուսնու՝ Մալքոլմի վրա, աստվածաշնչից նրա համար պատմություններ կարդալով։ Մարգարեթը նախաձեռնել է կրոնական բարեփոխում, ջանալով համապատասխանեցնել Շոտլանդիայի եկեղեցու պաշտամունքն ու գործառույթները Հռոմի եկեղեցու հետ։ Այս ամենը նա անում էր Քենթրբերիի[5] ապագա արքեպիսկոպոս Լանֆրանսի ոգեշնչմամբ ու ուղղորդմամբ։ Նա նաև աշխատանքներ էր տանում, որ համապատասխանեցնի Շոտլանդիայի եկեղեցու գործառույթները մայրցամաքային եկեղեցու հետ, որի հետ նա շփվել էր իր մանկության ժամանակ։ Այս նվաճումների շնորհիվ նրան համարել են «արդար ղեկավարի» օրինակ, որով նա ազդեցություն է գործել իր ամուսնու ու զավակների վրա, հատկապես կրտսեր որդու՝ Շոտլանդիայի ապագա թագավոր Դավիդ I-ի վրա, որպեսզի նրանք լինեն արդարամիտ ու անբիծ (սրբազան) ղեկավարներ։

"Ժամանակագրիները միակարծիք են, երբ Մարգարեթին ներկայացնում են որպես ուժեղ, մաքրաբարո, ազնիվ կերպար, որն ուներ շատ մեծ ազդեցություն իր ամուսնու վրա և նրա միջոցով շոտլանդական պատմության վրա, հատկապես՝ դրա եկեղեցական հատվածի։ Նրա պաշտամունքը, որը անկեղծ էր ու սրտաբուխ, նորգույն հռոմեակն ոճի էր, և նրան են վերագրվում մի շարք բարեփոխումներ, որոնցով շոտլանդական եկեղեցին նկատելիորեն փոփոխվել է մեկուսացված ու պրիմիտիվ այն տեսակից, ինչպիսին եղել էր մինչև Մարգարեթի ժամանակները։ Այդ փոփոխություններից ամենանկատելիներն են՝ Մեծ պահքին հետևելու ձևի փոփոխությունը, որն այդ ժամանակից ի վեր սկսվել է մոխրոտ չորեքշաբթի օրը, ոչ թե հաջորդող երկուշաբթի, ինչպես նախկինում, և աշխատանքից ազատ լինելու օրը ոչ թե կիրակին, այլ շաբաթը նշելու հին սովորույթի վերացումը (տես Սքենի «Կելտական Շոտլանդիան», գիրք II, գլուխ 8)"[6]: «Էնսայքլոպեդիա Բրիտանիկայի» հետագա հրատարակություններում, օրինակ տասնմեկերորդ հրատարակությունում, բացակայում է Սքենի կարծիքը, թե շոտլանդացի կաթոլիկները նախկինում աշխատանքրց հանգստանում էին շաբաթ օրը, մի բան, որը պատմական ապացույց չունի։ Սքենի «Կելտական Շոտլանդիան», հատոր II, գլուխ 8, էջ 348-350, մեջբերում է անում Մարգարեթի կյանքին առնչվող այն ժամանակի մի փաստաթողթից, բայց նրա աղբյուրը ոչինչ չի ասում շաբաթ-սաբաթ պահելու մասին, ավելի շուտ նշում է, որ սուրբ Մարգարեթը հորդորել է շոտլանդացիներին դադարեցնել «աստծո օրը պատշաճ պահպանելն անտեսելու» իրենց սովորույթը ։

Նա մասնակցել է բարեգործական աշխատանքների, ամեն օր ուտելուց առաջ ծառայել որբերին ու աղքատներին և Քրիստոսի օրինակով աղքատների ոտքերը լվացել։ Նա արթնանում էր ամեն կեսգիշեր պատարագի մասնակցելու համար։1072 թվականին Մարգարեթը հրավիրել է Բենեդիկյան միաբանությանը Ֆայֆում, Դանֆերմլայնում վանք հիմնելու համար և տրամադրել լաստանավեր Քուինսֆերիում ու հյուսիսային Բերվիքում Ֆորթ գետի գետաբերանի հարավից դեպի Ֆայֆի սուրբ Էնդրյուսի վանք ուղևորվող ուխտավորներին օգնելու համար։ Նա Դանֆերմլայնում մի քարանձավ էր օգտագործում որպես աղոթքի ու նվիրումի վայր։ Սուրբ Մարգարեթի քարանձավը, այժմ գտնվելով մունիցիպալ ավտոկայանի տակ , բաց է հանրության համար[7]։ Մարգարեթը նաև նախաձեռնել է Շոտլանդիայում[8] Իոնա վանքի վերանորգումը։ Հայտնի է նաև, որ նա միջնորդել է անգլիացի աքսորականների ազատմանը, որոնց Անգլիայի[9] նորմանական նվաճման ժամանակ մատնել էին ճորտության։

Մարգարեթն այնքան բարեպաշտ էր անձնապես, որքան և հրապարակավ։ Նա ժաամանակի մեծ մասն անց էր կացնում աղոթելով, ջերմեռանդ ընթերցանությամբ և եկեղեցական թեմաներով ասեղնագործելով։ Սա ակնհայտորեն նկատելի ազդեցություն է ունեցել անկիրթ Մալքոլմի վրա, որն անգրագետ էր․ նա այնքան էր հիանում կնոջ բարեպաշտությամբ, որ նրա գրքերը զարդարել էր տվել ոսկով ու արծաթով։ Այդ գրքերից մեկը՝ ավետարանիչների դիմապատկերներով գրպանի մի ավետարան, գտնվում է Օքսֆորդի Բոդլեյան գրադարանում, Անգլիայում[10]։

Մալքոլմը հավանաբար մեծի մասամբ անտեղյակ էր Մարգարեթի ջանքերի երկարաժամկետ հետևանքների մասին, որովհետև ինքն առանձնապես կրոնասեր չէր։ Նա բավարարվում էր կնոջը թույլ տալով իրականացնել իր բարեփոխումներն ինչպես ինքն էր ցանկանում, որը նրանց ամուսնության[8] ամրության ու ջերմության վկայությունն էր։

ՄահԽմբագրել

Մարգարեթի ամուսին Մալքոլմ III-ը և իրենց ավագ որդի Էդվարդը սպանվել են անգլիացիների դեմ Ալնվիքի ճակատամարտում 1093 թվականի նոյեմբերի 13-ին։ Նրա որդի Էդգարին էին թողել մորը նրանց մահվան մասին տեղեկացնելու առաջադրանքը։ Չլինելով դեռևս 50 տարեկան, Մարգարեթը մահացել է 1093 թվականի նոյեմբերի 16-ին, իր ամուսնու և ավագ որդու մահից երեք օր անց։ Մահվան պատճառը հավանաբար վիշտն էր։ Նրան հուղարկավորել են Ֆայֆում, Դանֆերմլայն վանքի բարձր ալտարի դիմաց։1250 թվականին՝ իր սրբադասման տարում, նրա ու իր ամուսնու մարմիններն արտաշիրիմվել են ու տեղավորվել վանքի նոր աճյունասափորներում։ 1560 թվականին Շոտլանդիայի թագուհի Մերին բերել է տվել նրա գլուխը Էդինբուրգյան ամրոց որպես մասունք, որպեսզի այն իրեն օգնի ծննդաբերության ժամանակ։ 1597 թվականին Մարգարեթի գլուխը հայտնվել է ճիզվիտների մոտ Ֆրանսիայում, Դուայի շոտլանդական քոլեջում, բայց կորել է ֆրանսիական հեղափոխության ընթացքում։ Իսպանիայի թագավոր Ֆիլիպը Մարգարեթի ու Մալքոլմի մասունքները տեղափոխել է Մադրիդի Էսկորիալ պալատ, բայց դրանց ներկայիս գտնվելու վայրը հայտնի[11] չէ։

ՊատկառանքԽմբագրել

 
Սուրբ Մարգարեթի ավերված աճյունասափորի տեղը Դանֆերմլայն վանքում, Ֆայֆ, Շոտլանդիա
 
Սուրբ Մարգարեթի մատուռը Էդինբուրգյան դղյակում, Էդինբուրգ, Շոտլանդիա
 
Սուրբ Մարգարեթի եկեղեցին Դանֆերմլայնում, Ֆայֆ, Շոտլանդիա

Սրբադասում և տոնական օրԽմբագրել

Հռոմի պապ Իննոսենթ IV-ը սրբադասել է սուրբ Մարգարեթին 1250 թվականին, ի ճանաչումն նրա անձնական սրբության, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն նվիրվածության, եկեղեցական ռեֆորմների համար աշխատանքի և բարեգործության համար։ 1250 թվականի հունիսի 19-ին, իր սրբադասումից հետո, նրա մասունքները տեղափոխվել են Ֆայֆ[12] Դանֆերմլայն վանքի արևելյան որմնախորշի աղոթարան։ 1693 թվականին Հռոմի պապ Իննոսենթ XII-ը տեղափոխել է նրա հիշատակի օրը հունիսի 10-ին՝ ի նշանավորումն Շոտլանդիայի թագավոր Ջեյմս VII-ի ու Անգլիայի II-ի[11] որդու ծննդյան օրվա։ 1969 թվականի Հռոմի եկեղեցական օրացույցի վերանայման ժամանակ նոյեմբերի 16-ը դարձել է ազատ և եկեղեցին տեղափոխել է նրա հիշատակի օրը նոյեմբերի 16-ին, նրա մահվան օրը, որն էլ Շոտլանդիայում[13] միշտ նշվում էր։ Այդուհանդերձ, որոշ ավանդաշպաշտ կաթոլիկներ շարունակում են նշել նրա հիշատակի օրը հունիսի 10-ին։

Նրան նաև պատվում են որպես սուրբ անգլիկան եկեղեցում։

Նրա անունը կրող կառույցներԽմբագրել

Ամբողջ աշխարհում կան եկեղեցիներ նվիրված սուրբ Մարգարեթին։ Ամենահին եկեղեցիներից մեկը՝ սուրբ Մարգարեթի մատուռը, գտնվում է Էդինբուրգում, էդինբուրգյան դղյակում, որը հիմնադրել է իր որդի թագավոր Դավիդ I-ը։ Մատուռը երկար ժամանակ համարվել է իր՝ Մարգարեթի աղոթատունը, բայց այժմ համարում են, որ այն կառուցվել է 12-րդ դարում։ Լինելով Էդինբուրգում ամենահին կառույցը՝ այն վերականգնվել է 19-րդ դարում ու վերանորոգվել 1990-ական թվականներին։ Բազմաթիվ այլ հաստատություններ ևս անվանվել են նրա պատվին։

ԾագումԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. FemBio
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  3. 3,0 3,1 3,2 3,3 "St. Margaret Queen of Scotland", St.Margaret of Scotland Church, Selden, New York Archived 16 May 2013 at the Wayback Machine.
  4. H.E Marshall (1906)։ «Malcolm Canmore – Saint Margaret came to Scotland»։ Scotland's Story։ Վերցված է 18 March 2011 
  5. Menzies Lucy (2007)։ St. Margaret Queen of Scotland (reprint ed.)։ Edinburgh: The St. Margaret's Chapel Guild։ էջեր 16–23 
  6. Encyclopædia Britannica, Ninth Edition, Volume XV, page 537.
  7. «St Margaret's Cave»։ VisitScotland։ Վերցված է 18 March 2011 
  8. 8,0 8,1 Ashley Mike (1999)։ The mammoth book of British kings and queens։ London: Robinson Publishers։ էջ 399։ ISBN 1-84119-096-9 
  9. Annals of Scotland, Volume 1 By Sir David Dalrymple, page 40
  10. Farmer David Hugh (1997)։ The Oxford dictionary of saints (4th ed.)։ Oxford [u.a.]: Oxford Univ. Press։ ISBN 9780192800589 
  11. 11,0 11,1 Saint Margaret, Queen of the Scots: A Life in Perspective by Catherine Keene (PalgraveMacMillan, 2013), p. 134
  12. Saint Margaret, Queen of the Scots: A Life in Perspective by Catherine Keene (PalgraveMacMillan, 2013), p. 121
  13. "Calendarium Romanum" (Libreria Editrice Vaticana, 1969), p. 126

ԾանոթագրություններԽմբագրել

Ընթերցանության համարԽմբագրել

  • Chronicle of the Kings of Alba
    • Anderson, Marjorie O. (ed.). Kings and Kingship in Early Scotland. 2nd ed. Edinburgh, 1980. 249-53.
    • Hudson, B.T. (ed. and tr.). Scottish Historical Review 77 (1998): 129–61.
    • Anderson, Alan Orr (tr.). Early Sources of Scottish History: AD 500–1286. Vol. 1. Edinburgh, 1923. Reprinted in 1990 (with corrections).
  • Turgot of Durham, Vita S. Margaritae (Scotorum) Reginae.
    • Ed. and trans. Catherine Keene, in Saint Margaret, Queen of the Scots: A Life in Perspective, New York, 2013, Appendix: Translation of the Dunfermline Vita, pp. 135–221.
    • Ed. J. Hodgson Hinde, Symeonis Dunelmensis opera et collectanea. Surtees Society 51. 1868. 234-54 (Appendix III).
    • tr. William Forbes-Leith, SJ, Life of St. Margaret, Queen of Scotland by Turgot, Bishop of St Andrews. Edinburgh, 1884. PDF available from the Internet Archive. Third Edition. 1896.
    • Trans. anon., The Life and Times of Saint Margaret, Queen and Patroness of Scotland. London, 1890. PDF available from the Internet Archive.
  • William of Malmesbury, Gesta regum Anglorum.
    • Ed. and trans. R. A. B. Mynors, R. M. Thomson, and M. Winterbottom, William of Malmesbury. Gesta Regum Anglorum. The History of the English Kings. OMT. Vol 1. Oxford, 1998.
  • Orderic Vitalis, Historia Ecclesiastica
    • Ed. and trans. Marjorie Chibnall, The Ecclesiastical History of Orderic Vitalis. 6 vols. OMT. Oxford, 1968-80.
  • John of Worcester, Chronicle (of Chronicles).
    • Ed. B. Thorpe, Florentii Wigorniensis monachi chronicon ex chronicis. 2 vols. London, 1848-9.
    • Trans. J. Stevenson, Church Historians of England. Vol. 2.1. London, 1855. P. 171–372.
  • John Capgrave, Nova Legenda Angliae
Լրացուցիչ գրականություն
  • Baker, D. "A Nursery of Saints: St Margaret of Scotland Reconsidered." In Medieval Women, ed. D. Baker. SCH. Subsidia 1. 1978.
  • Bellesheim, Alphons. History of the Catholic Church in Scotland. Vol 3, trans. Blair. Edinburgh, 1890. pp. 241–63.
  • Butler, Alban. Lives of the Saints. 10 June.
  • Challoner, Richard. Britannia Sancta, I. London, 1745. P. 358.
  • Dunlop, Eileen, Queen Margaret of Scotland, 2005, NMS Enterprises Limited – Publishing, Edinburgh, 978 1 901663 92 1.
  • Huneycutt, L.L. "The Idea of a Perfect Princess: the Life of St Margaret in the Reign of Matilda II (1100–1118)." Anglo-Norman Studies, 12 (1989): pp. 81–97.
  • Keene, Catherine. Saint Margaret, Queen of the Scots: A Life in Perspective. New York: Palgrave Macmillan, 2013.
  • Madan. The Evangelistarium of St. Margaret in Academy. 1887.
  • Parsons, John Carmi. Medieval Mothering. 1996.
  • Olsen, Ted. Kristendommen og Kelterne Forlaget. Oslo: Forlaget Luther, 2008. (P. 170). 978-82-531-4564-8. Norwegian.
  • Skene, W.F. Celtic Scotland. Edinburgh.
  • Stanton, Richard. Menology of England and Wales. London, 1887. P. 544.
  • Wilson, A.J. St Margaret, Queen of Scotland. 1993.

Արտաքին հղումներԽմբագրել