Սուրբ Մատթեոս եկեղեցի[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Աբուլ լեռան հարավարևմտյան ստորոտում, Ախալքալաք քաղաքից 10 կմ դեպի արևելք, հայաբնակ Աբուլ գյուղի հյուսիսաին կողմում, կառուցվել է 10-ից 11-րդ դարերում։

Սուրբ Մատթեոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԱբուլ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Ամենայն հավանականությամբ եկեղեցին սկզբում գործել է որպես բյուզանդածես, սակայն հայտնի չէ որքան ժամանակ։ 1830-ական թվականներին այս գյուղում հաստատված հայերը եկեղեցին օծել են և անվանել են Սուրբ Մատթեոս։ Եղել է տարածքի ծխական եկեղեցին։ Կան նաև որոշ հիշատակումներ, որտեղ եղեկեցին հիշատակվում է որպես Սուրբ Մարկոս Ավետարանիչ եկեղեցի։ Եկեղեցին դրանից հետո գործել է մինչև 1868 թվականները, որպես ծխական կառույց, որից հետո կառուցվել է նոր եկեղեցի։ Եկեղեցին այսօր կիսավեր վիճակում է, պահպանվել է միայն պատերը, կառույցի չափերն են (12,20 x 10,50) մետր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սուրբ Հարություն եկեղեցի (Աբուլ), էջ 39» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.