Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Արծվանիստ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղից 2.5 կմ հարավ-արևելք Վերին Կթանոց գյուղատեղիի կենտրոնում վերև, լճահայաց լանջի վրա։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրծվանիստ[1]
Ներկա վիճակԱվերակ
Մասն էԳյուղատեղի «Վերին Կթանոց»
Կազմված էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՀռիփսիմե
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ9-րդ դար
Կառուցման ավարտ10-րդ դար
Գմբեթ1
 Artsvanisti Sb.Hripsime church Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Գյուղատեղիի բնակիչները կլիմայական անբարենպաստ պայմաններից խուսափել, գյուղը տեղափոխել են ցած, մոտեցել Սևանի ափերին։

Տաճարն այժմ ավերված վիճակում է, պահպանվում են դրսի ու ներսի պատերի ներքնամասերը, տեղ-տեղ 6-7 մետր բարձրությամբ։ Փլած պատերի քարերը լցված են շինության ներսում ու դրսում, ծածակված հողով ու բուսականությամբ։

Հուշարձանը կառուցված է եղել դժվար մշակվող որձաքարերով, շարքերը հորիզոնական են, համեմատաբար պակաս կանոնավորությամբ։ Պատերի երեսապատ քարերը փոքր չափեր ունեն, տաշվածքն էլ կոպիտ է, սկզբից ևեթ ենթակա սվաղման, այժմ էլ պատերի վրա այս ու այնտեղ պահպանվում են դրանց հետքերը։ Այդ մեր տաճարաշինության բացառիկ դեպքերից է, երբ պատերը սվաղվում են նաև դրսից։

Հատակագծային չափերով այս տաճարը մեծ է Արամուսից ու Թարգմանչացից, Վարագավանքից, Աղթամարից և Ձորադիրից։ Փոքր Սիսիանից, սակայն սրա կենտրոնական քառակուսին՝ գմբեթը, մեծ է նրանից։

Ա. Երեմյանը ուշադրության արժանի է դարձնում նրա ավանդատների ձգվածությունը հյուսիս հարավ ուղղությամբ, իբրև բացառիկ երևույթ այդ տիպի տաճարներում։

Ս. Մնացականյանը գրում է.

  «Ինքնին հասկանալի է, որ IX – X դարերի Սյունիքի պայմաններում այսպիսի բարդ ճարտարապետական կոմպոզիցիայի վերարտադրությունը կապված էր էական դժվարությունների հետ և պարզ է, որ չէր կարող լայն տարածում ստանալ»  

Գ. Ն. Չուբինաշվիլին հուշարձանի թվագրման հարցում համաձայնում է վերոհիշյալ հետազոտողների հետ՝ կառուցողական տեխնիկայի առանձնահատկությունների հիման վրա տաճարի կառուցմամ ժամանակը թողնելով 9-10-րդ դարերի սահմանագծում։

Քոլատակի հատակագիծը, որ ներգրաված է մոտ 17,80 մ X 14,00 մ պարագծերով ուղղանկյուն քառանկյան մեջ, կազմավորում են խաչաձև դասավորության չորս խորանները ¾ խորշերն ու ավանդատները։

Տաճարի մուտքերն երկուսն են՝ արևմուտքից և հարավից։ Անկախ նրանից, որ հյուսիսային ճակատը տեսանելիության առումով ավելի լայն հորիզոն ունի, ճանապարհը եղել է հյուսիսա կողմից, տաճարն այդ ճակատի վրա մուտք չունի։

Բոլոր խորաններն ունեն երեքական լուսատուներ՝ մեկական հատ ճակատային նիստերի վրա, մյուս երկուսը՝ խորշերի ներսում, թեք նիստերի վրա։ Ավանդատները լուսավորվում են մեկական պատուհաններով բացված, համապատասխանաբար արևելքից և արևմուտքից։

Բոլոր ճակատների վրա առկա են երկուական եռանկյունի հիմքով, մեծ լայնության ու խորության (1,80 մ – 1,70 մ) խորշեր։ Տաճարի հատակագծում արևելյան և արևմտյան խորանների լայնքը փոքր է, հյուսիսային և հարավային խորանների համապատասխան չափերից։ Դրանով ճարտարապետը հնարավոր է դարձրել, որ գմբեթական քառակուսու կողմերը ստացվեն հավասար, ¾ խորշերն ուղղված լինեն այդ քառակուսու ճիշտ կենտրոնին, գմբեթակիր կամարների լայնքերը, հետևաբար և բարձրությունները լինեն հավասար, գմբեթի բոլորակ հիմքը ունենա կանոնավոր շրջագծի և այլն։ Սրա ներքին երկարությունը հավասար է գմբեթի տրամագծի կրկնակի չափին։ Ուրեմն, լայնությունը վերցված է երկարության ¾ չափով։ Տաճարի արտաքին երկարությունը մեծ է արտաքին լայնությունից գմբեթի կես տրամագծաչափով։

Գմբեթատակ քառակուսին այստեղ ճիշտ չափեր ունի և ¾ խորշերի կենտրոնները ընկնում են այդ քառակուսու անկյունագծերի շարունակության վրա. այն կետերում, որտեղ այդ անկյունագծերը հատում են գմբեթի ¾ տրամագծաչափ ունեցող շառավղով տարված շրջագծին, նույնն է, թե տաճարի ներքին լայնքի կես չափն ունեցող շառավղով տարված շրջագծին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Տ. Մարության, Ավանի տաճարը և համանման հուշարձաններ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1976 թվական, էջ 50-63
  • Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986։
  • Ղևոնդ Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893։
  • Սմբատյան Մ., Տեղագիր Գեղարքունիքի Ծովազարդ գաւառի որ այժմ Նոր-Բայազիտ գավառ, Վաղարշապատ, 1895։
  • Մնացականյան Ս., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Երևան, 1960։
  • Դիվան հայ վիմագրության, պրակ 4, Երևան, 1973։