Սուրբ Հարություն եկեղեցի (Բալխո)

Սուրբ Հարություն եկեղեցի (նաև՝ Սուրբ Սահակ Պարթև)[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԲալխո
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
9,5 մետր
Երկարություն17,1 մետր
Լայնություն9,5 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Բալխո գյուղի Սուրբ Հարություն եկեղեցին հիմնադրվել է 19-րդ դարի 30-ական թվականներին, եկեղեցու մասին կան հիշատակումները Վրաստանի հայոց թեմի և Իմերեթի թեմի 1839-1840 թվականի եկեղեցիների ցանկում։

Ըստ 1868 թվականի շինարարական արձանագրություն, որը եկեղեցու բարավորի վրա է, հիշատակվում է եկեղեցու անունը որպես «Սուրբ Հարություն», իսկ 1869 թվականի արխիվների վավերագրում այն անվանվում է «Սուրբ Սահակ Պարթև»։

1868 թվականին հին եկեղեցու տեղում կառուցվում է նոր եկեղեցի․ որը գլխավորում է Մինաս քհն. Մկրտչյանը։

Եկեղեցին կառուցումից հետո օծվել է Սուրբ Հարություն անունով։ Եկեղեցին նաև պարսպապատ է, որը կառուցվել է 1898 թվականին։

Քարաշեն կառույց է, երկթեք սրահով, կառուցվել է կարմիր տուֆից, նրա չափսերն են` (17.1 x 9.50) մետր։

Եկեղեցին ունի մեկ մուտք՝ արևմտյան կողմից, իսկ եկեղեցու պատուհանները բացված են հյուսիսաին, հարավային, արևմտյան և արևելյան կողմերից։ Եկեղեցու արևմտյան ճակատին կա խաչե քանդակ և հայերեն գրություն։ Եկեղեցու խորան գտնվում է արևելյան մասում, նրա երկու կողմերում կան ավանդատներ, իսկ հյուսիսաին կողմում գտնվում է մկրտության ավազանը։ Մուտքի վերևի մասում՝ տանիքին, զանգակատունն է։

Եկեղեցու հոգևորականն է եղել Մինաս քհն. Մկրտչյանը, որը քահանայագործել է 1830-1870-ական թվականներին։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակվել է և վերածվել է պահեստի, իսկ հետխորհրդային տարիներին մատնվել անուշադրության։

Որոշ ժամանակ անց եկեղեցին մասնակի վերանորոգման է ենթարկվել, գյուղի բնակիչների ջանքերով, որից հետո եկեղեցում կատարվում է օրհնության կարգ։

Եկեղեցին նորից վերանորոգվեց ռուսաստանաբնակ Մեսրոպ Մովսիսյանի բարերարությամբ, որից հետո 2018 թվականի օգոստոսի 25-ին վերաօծվեց, Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Արժանապատիվ Քահանա Հայրեր Տեր Տաթև Մարուքյանի, Տեր Թադեոս Տեր-Մկրտչյանի ու Տեր Տիգրան Մխիթարյանի մասնակցությամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Aleks_El_Dia. «ԲԱԼԽՈ - ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)