Սուրբ Հակոբ եկեղեցի (Ուոթերթաուն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հակոբ եկեղեցի, (անգլ.՝ St. James Armenian church), հայկական եկեղեցի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում։

Սուրբ Հակոբ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մասաչուսեթս նահանգ, Ուոթերթաուն
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

Սուրբ Հակոբ հայկական եկեղեցին հիմնվել է 1900 թվականին, շինարարական աշխատանքները սկսվել են 1926 թվականին։ Եկեղեցու շինարարության գումարը հավաքվել է հայկական համայնքի ջանքերով։ Եկեղեցու առաջին հոգևոր հովիվը եղել է Մաթևոս Մանիգյանը, առաջին ժամերգությունը կատարվել է 1930 թվականին։

1967 թվականի սեպտեմբերի 24-ից Սուրբ Հակոբ եկեղեցուն կից գործում է նաև հայկական մշակութային երիտասարդական կենտրոն[1]։ 1979 թվականի նոյեմբերի 5-ին եկեղեցու և մշակութային կենտրոնի միջև տեղադրվել է Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սուրբ Հակոբ եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել