Սուրբ Խաչ եկեղեցի (Մեծ Պամաճ)

Սուրբ Խաչ եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախքի մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխա քաղաքից ուղիղ գծով 7,5 կմ դեպի հարավ-արևմուտք հայաբնակ Մեծ Պամաճ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄեծ Պամաճ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
11,08 Meteer
Երկարություն18,8 մետր
Լայնություն11,08 Meteer
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Մեծ Պամաճ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին ըստ հիշատակումների կառուցվել է 1837 թվականին և ի սկզբանե եղել է փայտաշեն կառույց, իսկ արդեն 1885 թվականի տվյալներով եղել է քարաշեն։

Եկեղեցու մասին կան հիշատակումներ Վրաստանի հայոց թեմի և Իմերեթի թեմի արխիվներում։ Եկեղեցին բազմաթիվ անգամ հիմնանորոգվել է, որից հետո վերաօծվել է, այդ իսկ պատճառով եկեղեցու անունը մի քանի անգամ փոխվել է։

Մասնավորապես 1840 թվականի հիշատակվում է Սուրբ Փրկիչ, 1841 և 1846 թվականների որպես՝ Սուրբ Ստեփանոս և ամենա վերջում Սուրբ խաչ անվամբ։

19-20-րդ դարերի ընթացքում եկեղեցին հիմնանորոգվել է, և ըստ արևմտյան պատի արձանագրության, շինարարությունը ավարտվել է 1908 թվականին։

Հայաստանի ազգային արխիվում կան 1903-1911-ական թվականների եկեղեցուն վերաբերվող տվյալներ՝ տնտեսական ծախսերի, եկեղեցու գործունեության և հոգևոր ծառայությունների մասին։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին բազիլիկ տիպի, ընդարձակ սրահ ունեցող և առանց սյուների կառույց է, կառուցվել է սրբատաշ քարով, նրա չափսերն են 18.80 x 11.08 մետր։ Եկեղեցին ունի երեք հարկերից բաղկացած զանգակատուն, որը գտնվում է եկեղեցուն կից արևմտյան մասում։ Ունի մեկ մուտք արևմտյան կողմից, իսկ Սուրբ խորանը գտնվում է արևելյան մասում, որի աջ և ձախ կողքերում կան ավանդատներ։

Եկեղեցու հոգևոր կազմն է եղել Կարապետ Տեր-Մարտիրոսյանցը և Ղազարոս Սիմոնյանցը։ Եկեղեցում պահվում է յուղաներկ սրբապատկերներ, 1723 թվականին Կ. Պոլսում հրատարակված Տպագիր Ճաշոց և գյուղի բնակիչ Արշակ Մամիկոնի տանը պահվում է կաշեկազմ մագաղաթյա ձեռագիր։

1996 թվականի ապրիլի 23-ին եկեղեցին վերաբացվեց և վերաօծվեց ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գևորգ արք. Սերայդարյանի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՄԵԾ ՊԱՄԱՃ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.