Սուրբ Խաչ եկեղեցի (Թբիլիսի)

հայկական եկեղեցի Վրաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ եկեղեցի (նաև՝ Վերայի Սուրբ Խաչ եկեղեցի, վրացական անվանումը՝ վրաց.՝ პანტელეიმონ მკურნალი (թարգմ. Սուրբ Պանտելեյմոն եկեղեցի)), վրացականացված հայկական առաքելական եկեղեցի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Վերա թաղամասում գտնվող համանուն գերեզմանոցի տարածքում։ Հանդիսանում է Հայ առաքելական և Վրաց ուղղափառ եկեղեցիների միջև վիճաբանության առարկա, քանի որ մինչև 1988 թվականը եղել է հայկական, իսկ այնուհետև վրացականացվել է[1][2]։

Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան
ԹեմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Վրաստանի թեմ
Վրաց ուղղափառ եկեղեցի Վրաց ուղղափառ եկեղեցի Մցխեթի և Թբիլիսիի թեմ (1988թ.-ից)
Հոգևոր կարգավիճակԳործում է որպես վրաց ուղղափառ եկեղեցի
Ներկա վիճակԿանգուն
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1850 թ.
Գմբեթ1
ՇինանյութԱղյուս, քար

Պատմություն խմբագրել

Վերա թաղամասը զբաղեցնում է Թբիլիսիի հյուսիսարևմտյան հատվածը։ Այն դեռևս 19-րդ դարի կեսերին համարվում էր քաղաքից դուրս գտնվող մի արվարձան, բայց այժմ քաղաքի կարևոր թաղամասերից է։ Րչեուլիշվիլի (մինչև 1994 թ.՝ Սևաստոպոլսկայա) փողոցի վրա մինչ օրս պահպանվում է Վերայի գերեզմանատունը, որի կենտրոնում գտնվում է գմբեթավոր հայկական եկեղեցի[1][3]։

1741 թվականին ներկայիս գերեզմանատան և եկեղեցու տեղում այգի էր, որը պատկանելիս է եղել ազգությամբ վրացի՝ Յապուն Գաբաշվիլուն։ Նույն թվին վերջինս այդ այգին վաճառել էր ազգությամբ հայ Գոդականց Օհանին։ Գործարքը վավերացվել էր հատուկ կալվածագրով, որը հաստատել էր վրաց եկեղեցու Նիկողայոս X պատրիարքը։ 1830- ականներին անհրաժեշտություն էր առաջացել հիմնել հայկական նոր գերեզմանատուն։ Այդ ժամանակ այգին պատկանում էր ազգությամբ հայ մի քանի իշխանների (ազնվականների), ովքեր այն նվիրաբերեցին գերեզմանատուն կառուցելու գործին[1][3]։

1843 թվականին հայ հոգևոր և քաղաքական իշխանությունները որոշեցին գերեզմանատան տարածքում եկեղեցի կառուցել։ 1844 թվականին Վրաստանի և Իմերեթիայի հայոց թեմական կոնսիստորիան հայկական նոր (կոչվում էր նաև Զավրյան) գերեզմանոցում կառուցվելիք եկեղեցու նախահաշիվը ներկայացրել էր Էջմիածնի Սինոդին։ Նույն թվականի հուլիսին արդեն ստացվել էին ինչպես Էջմիածնի Սինոդի, այնպես էլ կայսեր Նիկոլայ 1-ի և ՆԳ նախարարի համաձայնագրերը։ Աշխատանքների իրականացումը ստանձնել էին տփղիսցի (թբիլիսցի) հայտնի վաճառականներ՝ Գևորգ Զավրյանը, Ստեփանոս Լորիս-Մելիքյանը, Դավիթ Խերեդինյանը, Սողոմոն Աբիսողոմյանը, Մովսես Տեր-Գրիգորյանը և Դավիթ Թամամշյանը[1][3][4]։

1850 թվականի հուլիսի 8-ի առավոտյան ժամը 8-ին հանդիսավոր կերպով կատարվեց հայկական եկեղեցու հիմնարկեքը[1][3]։

1853 թվականին, երբ վախճանվել էր Դավիթ Թամամշյանը, նրա հարազատները հանգուցյալի մարմինը ամփոփում են նրա իսկ կառուցած եկեղեցու ներսում։ Մինչդեռ հոգևոր իշխանությունը այդ մասին իմանալուց հետո արգելում են եկեղեցու հետագա գործածումը՝ որպես ծխական, և հայտնում, թե քանի որ բուն աղոթասրահի մեջ թաղում է կատարված, ուստի այն այլևս կարող է հանդիսանալ միայն տոհմական տապանատուն-մատուռ[Ն 1][1][3]։

1858 թվականին հոգևոր իշխանությունը, ընդառաջ գնալով Վերա թաղամասի հայ բնակիչների բազմաթիվ խնդրանքներին, ստիպված բացառության կարգով թույլատրում է եկեղեցու վերաբացումը որպես ծխական[1][3]։

Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո պետությունը բազմաթիվ հայկական եկեղեցիների թվում փակեց նաև Սուրբ Խաչ եկեղեցին։ 1936 թվականին, երբ հայկական եկեղեցին այլևս չէր գործում, քաղաքային իշխանությունների որոշմամբ փակվել էր նաև գերեզմանատունը։ Փակման որոշումը համընկավ գերեզմանատան 100 ամյա տարելիցի հետ։ Հետագայում շուրջ կես դար գերեզմանատանը թաղումներ չէին կատարվել, իսկ եկեղեցու շենքը տրամադրվել էր վրացական հեռուստատեսությանը[1][3]։

Մինչև 1980-ական թվականների սկզբները եկեղեցու գմբեթի խաչը տեղում էր, անվնաս էին բակում գտնվող անվանի հայերի գերեզմանները[1][3]։

Վրացականացում խմբագրել

ԽՍՀՄ վերջին տարիներին Վերայի Սուրբ Խաչ եկեղեցու վերաբերյալ շրջանառության մեջ է դրվում այն տեսակետը, թե իբր 1850 թվականին կառուցված եկեղեցին իրականում 17-րդ դարում կառուցել է Վրաստանի թագավոր Հերակլը։ Ըստ վրացական տեսակետի՝ վրացական եկեղեցուն նախ տիրացել են ռուսները և ապա՝ հայերը[1][3][5]։

Վրացական ոճով եկեղեցու վերանորոգումն ունի նախապատմություն, ըստ որի, եկեղեցուց ոչ շատ հեռու բնակվող երգահան Նոդար Գիգաուրին 1988 թվականին մի գիշեր ժամը 3-ին եկեղեցուց կնոջ լացի ձայն է, մոտեցել, տեսել է, որ ոչ ոք չկա ու ձայները վերագրել եկեղեցուն։ Այդ ժամանակ Գիգաուրին որոշել է օգնել եկեղեցուն։ Նա նախ դիմել է Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա II-ին, որ իրեն նշանակի այդ եկեղեցու նորոգման աշխատանքների ղեկավար, ապա հայր Ջոխաձեի հետ միասին 1989 թվականից սկսել աշխատանքները։ Եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում ոչնչացվեցին հայկական առաքելական եկեղեցիներին բնորոշ բոլոր հիմնական առանձնահատկությունները. հողին հավասարեցվեց խորանի բարձր բեմը՝ սեղանի վիմաքար-խաչկալով հանդերձ, ոչնչացվեց վարագույրը պահող մետաղական ձողը[Ն 2]), ներքուստ հյուսիսային պատի միջից տեղահան արվեց մկրտարանի մարմարակերտ ու միակտոր քարից պատրաստված ավազանը և այլն։ 1990 թվականի վերջին մկրտարանի ավազանը նետված էր եկեղեցու բակը՝ քանդված խորանի փշրված քարերի հետ մեկտեղ։ Նրանք վերանորոգումից հետո եկեղեցին անվանեցին Սուրբ Պանտելեյմոն բուժարարի անունով և 1990 թվականին օծեցին վրաց եկեղեցու ծեսով[1][3][4][5]։

Եկեղեցու քահանաներ խմբագրել

Հայտնի է, որ 1850 թվականին Վերայի Սուրբ Խաչ եկեղեցու կառուցումից հետո Դավիթ Թամամշյանը Թիֆլիս է հրավիրում մոսկվաբնակ Տեր Հակոբին և նրա համար իր ֆինանսավորմամբ աշխատավարձ է նշանակում[1][3]։

Նշումներ խմբագրել

  1. Համաձայն Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգի՝ ծխական եկեղեցում թաղումներն արգելված են։
  2. Ի տարբերություն հունածես եկեղեցիների, առաքելական եկեղեցիներում խորանը ծածկված է եղել վարագույրով։

Ծանոթագրություններ խմբագրել