Սուրբ Թեոդորոս եկեղեցի (Աթենք)

եկեղեցի Աթենքում

Աթենքի Սուրբ Թեոդորոս եկեղեցի (հուն․՝ Ναός των Αγίων Θεοδώρων), Հունաստանի մայրաքաղաք Աթենքի ամենահին եկեղեցիներից մեկը, որը կառուցված է բյուզանդական ճարտարապետական ոճով։

Սուրբ Թեոդորոս եկեղեցի
հուն․՝ Ναός των Αγίων Θεοδώρων
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՀունաստան, Աթենք
ԴավանանքՀույն ուղղափառ եկեղեցի Հույն ուղղափառ եկեղեցի
ԹեմArchbishopric of Athens?
Հիմնական ամսաթվերը1049 և 1065
Ժառանգության կարգավիճակգրանցված հնագիտական տարածք Հունաստանում և protected building in Greece?[1]
Ճարտարապետական ոճԲյուզանդական
ճարտարապետություն
Հիմնադրված1049 և 1065
Քարտեզ
Քարտեզ
 Agioi Theodoroi (Athens) Վիքիպահեստում

Եկեղեցին նվիրված է միաժամանակ երկու սրբերի՝ Թեոդորոս Ստրատիլատիսին և Թեոդորո Տիրոնին[2][3]։

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1065 թվականին՝ Նիկոլաս Կալոմալոսի կողմից՝ կիսաքանդ փոքրիկ եկեղեցու տեղում։ Այս մասին վկայում են տաճարի պատերին փակցված երկու մարմարե հուշատախտակները։

Կրոնական այս կառույցն իր տեսակով խաչագմբեթ տաճար է, որը կառուցված է վաղ բյուզանդական ճարտարապետական ոճով։ Ունի ութանիստ գմբեթ։

Բավականին նման է Աթենքի բյուզանդական համալիրի մյուս եկեղեցիներին։ 1821 թվականին սկսված և մինչև 1832 թվականը ընթացած Հունաստանի ազգային ազատագրական պայքարի և հեղափոխության ընթացքում եկեղեցին խիստ վնասվել է։

Այն վերանորոգվել է միայն 1840 թվականին՝ Հունաստանի անկախ թագավորության կառավարության կողմից։ Հայտնի է, որ եկեղեցու պատերին եղել են բյուզանդական որմնանկարներ, որոնք ներկայումս չեն պահպանվել։

19-րդ դարում եկեղեցու պատերը վերսին պատկերազարդվել են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.arxaiologikoktimatologio.gov.gr/el/monuments_info?id=147913&type=Monument
  2. «Church of Agioi Theodoroi at Athens». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Храм Святых Феодоров (площадь Клафмонос)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.