Սուրբ Երրորդություն եկեղեցի (Վոլչենսկի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Կենսաստեղծ Երրորդություն տաճար (Սուրբ Երրորդություն եկեղեցի, ռուս.՝ Свято-Троицкий храм; Церковь Троицы Живоначальной), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի Վոլչենսկի գյուղում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Դոնի Ռոստովի թեմին։ Սուրբ Երրորդություն քարե եկեղեցին կառուցվել է «պլաստուշկա» (ռուս.՝ пластушка) շինանյութից (տեղական բնական քար) և աղյուսից 1892 թվականին։ Այժմ վերականգնվում է։

Սուրբ Երրորդություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՎոլչենսկի (Կամենսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1892
Հիմնադրված1892
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն՝ Ռոստովի մարզ, Կամենսկի շրջան, Վոլչենսկի խուտոր, Երիտասարդական փողոց, տուն 35։

Պատմություն խմբագրել

Սուրբ Երրորդություն տաճարը Վոլչենսկի գյուղում բացվել է 1892 թվականին։ Այն կառուցվել է անհավասարակողմ խաչի տեսքով՝ երկհարկանի զանգակատնով։ Նույն թվականին Սինոդի թույլտվությամբ տաճարի համար ստեղծվել է ինքնուրույն ծուխ։ Առաջին ծիսակատարությունը տաճարում տեղի է ունեցել Երրորդության տոնի օրը, այդ իսկ պատճառով տաճարն անվանվել է Սուրբ Երրորդություն։ 1894 թվականին տաճարին կից սկսել է գործել եկեղեցական-ծխական դպրոց, որը խորհրդային տարիներին դարձավ յոթնամյա դպրոց։

Տաճարի շինարարությունը տեղի բնակչության միջոցներով շարունակվել է շուրջ ութ տարի։ Առաջին քահանան եղել է հայր Միխայիլը։

Եկեղեցին փակվել է 1938 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կրկին բացվել է, 1961 թվականին՝ նորից փակվել։ Տաճարում հացահատկի պահեստ էր։

2003 թվականին տեղի կազակները բնակավայրի ղեկավար Ն. Ս. Կուդինովի գլխավորությամբ պաշտոնապես գրանցել են ծուխը և սկսել վերականգնել Սուրբ Երրորդություն տաճարը։ «Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի Դոնի թեմի Կամենսկի շրջանի Վոլչենսկի գյուղի Սուրբ Երրորդություն տաճար» տեղական ուղղափառ կրոնական կազմակերպությունը գրանցվել է 2006 թվականին։

2008 թվականի սեպտեմբերի 3-ին տեղադրվել են տաճարի գմբեթի խաչերը, իսկ 2010 թվականին՝ զանգերը։ 2011 թվականի սեպտեմբերի 13-ին հայր Պավելն անցկացրել է տոնական պատարագ։

Այժմ վանքը վերականգնվում է[1]։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Դոնի Ռոստովի թեմին։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Новыми куполами украшен храм Пресвятой Троицы хутора Волченский». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին.