Սուրբ Երրորդություն եկեղեցի (Ազով)

եկեղեցի Ազով քաղաքում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Կենսաստեղծ Երրորդություն եկեղեցի (ռուս.՝ Церковь Троицы Живоначальной), Ռուս Ուղղափառ եկեղեցու տաճար ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։

Սուրբ Երրորդություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԱզով և Ռոստովի մարզ
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Քարտեզ
Քարտեզ
 Church of the Holy Trinity (Azov) Վիքիպահեստում
azov-troica.ru

Պատմություն խմբագրել

1989 թվականին ազովցիները դիմեցին տեղական ինքնակառավարման մարմիններին քաղաքում ուղղափառ եկեղեցի ստեղծելու խնդրանքով։ Թույլտվությունը ստացվեց միայն այն բանից հետո, երբ տեղի բնակիչները հասան Մոսկվայի պատրիարքարան։ Աղոթքի տուն կազմակերպելու համար տեղական իշխանությունները համայնքին փոխանցեցին մի փոքր շենք, որը վերանորոգվեց ծխականների սեփական ուժերով։ 1989 թվականի օգոստոսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինները շինարարության համար հողամաս հատկացրին։ 1990 թվականի փետրվարի 2-ին կառուցվեց փոքր տաճարը, և նույն թվականին սկսվեցին ավելի խոշոր տաճարի շինարարության նախապատրաստական աշխատանքները։

1991 թվականին դրվեց տաճարի հիմնաքարը, և շինարարությունը սկսվեց։ Թեև 1995 թվականին շինարարությունը դեռ չէր ավարտվել, սակայն սկսվեցին ժամերգությունները։ 2000 թվականին շինարարությունն ավարտվեց նոր զանգակատան բացումով։ 2001 թվականին եկեղեցին երեսպատեցին աղյուսով, տաճարին կից հողամասը բարեկարգվեց։ Հիմնական աշխատանքները կատարվեցին 2004 թվականին, երբ իրականացվեցին տաճարի վերակառուցում և վերակահավորում, տեղադրվեց փորագրված հինգհարկանի պատկերակալ։ 2007 թվականին սկսվեց տաճարի նկարազարդումը[1]։

Ներկայումս տաճարին կից բացվել են արտոնագրված կիրակնօրյա դպրոց, հոգևոր-լուսավորչական երիտասարդական կենտրոն, եկեղեցական-խմբերգային երգեցողության կամավոր դասընթացներ։

Հոգևորականություն խմբագրել

Ավագ քահանա՝ Սերգի Բաբենցև

Կղերականներ

  • Դիմիտրի Դորոշենկո, քահանա
  • Նիկոլայ Չապկի, քահանա
  • Միխայիլ Բաբենցև, քահանա

Սրբություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Арутюнов Г. Б., "Православные храмы Азова. Памятные православные места," в кн. Арутюнов Г. Б., Азов – имя знаменитое, Азов: Инф.-издат. Центр "Патарва", 2009.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «АЗОВСКИЙ ТРОИЦКИЙ ХРАМ - Древо». Վերցված է 2017 թ․ հունվարի 10-ին.

Հղումներ խմբագրել