Սուրբ Երրորդության մայր տաճար (Եկատերինբուրգ)

Սուրբ Երրորդության մայր տաճար (ռուս.՝ Троицкий собор , Ռյազանյան եկեղեցի), Եկատերինբուրգի թեմի ուղղափառ մայր տաճար։

Սուրբ Երրորդության մայր տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար և տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Դավանանքուղղափառություն
ԹեմԵկատերինբուրգի եպիսկոպոսություն
Հիմնական ամսաթվերը1818
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
ԱնվանվածԵրրորդություն
Հիմնադրված1818
Շինանյութաղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Trinity Cathedral (Ekaterinburg) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1818 թվականին՝ որպես քարե եռագահ եկեղեցի կլասիցիզմի ոճով։ Սկզբում շենքը նախատեսված է եղել հավատացյալների աղոթատան համար, սակայն իշխանությունները թույլ չեն տվել ավարտել շինարարությունը և օծել այն։ Մինչև 1838 թվականը եկեղեցին մնացել է չգործող։ 1838 թվականին Յա. Մ. Ռյազանովը և նրա մի քանի կողմնակիցներ միացել են միաբանությանը, որը տարբերվում էր օրթոդոքս հին հավատացալներից, որ հին ծիսակարգով ծառայությունները միահավատական եկեղեցիներում իրականացնում էին վանականների միջոցով, որոնք նշանակվում էին տեղական ուղղափառ հովվապետետերի կողմից[1]։

1839 թվականի հոկտեմբերի 12-ին օծված Հյուսիսային մատուռը կառուցվել է Սուրբ Հովհան Ոսկեբերանի անվամբ։ Սուրբ Նիկոլայ Հրաշագործի անվամբ կոչված Հարավային մատուռը օծվել է 1849 թվականի հոկտեմբերի 13-ին։ 2,5 տարի անց, 1852 թվականի մայիսի 13-ին, գլխավոր եկեղեցին օծվեց ի պատիվ Սուրբ Երրորդության։ 1854 թվականին եկեղեցուն կից կառուցվեց քարե զանգակատուն։

1930 թվականին Սուրբ Երրորդության եկեղեցին քաղաքային խորհրդի որոշմամբ փակվեց երկրպագության ծառայությունների համար[2]։ Այդ ժամանակ էլ քանդեցին գմբեթն ու զանգակատունը և ներսում իրականացրին վերակառուցում։ Խորհրդային տարիներին այստեղ տեղակայվել են կինոթատրոն, կարի ֆաբրիկա և ավտոմոբիլիստների ակումբ։ 1981 թվականից այստեղ անցկացվում է Աէլիտա փառատոնը[3]:1980-ական թվականների վերջից մշակույթի տանը անցկացվում են Սվերդլովսկի ռոք ակումբի համերգները։

Լայնամասշտաբ վերականգնման աշխատանքների իրականացման արդյունքում 1998-1999 թվականներին նորից կառուցվեց եկեղեցու գմբեթը, իսկ 2000 թվականին, զանգակատունը։ Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը կատարվեց 2000 թվականի սեպտեմբերի 24-ին պատրիարք Ալեքսի երկրորդի կողմից։

2011 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 27-ը եկեղեցում է գտնվել Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտին, որին այդ ընթացքում խոնարհվել են հարյուր հազարավոր մարդիկ[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Путешествie въ Екатеринбургъ. Свято-Троицкая (Рязановская) единоверческая церковь.(չաշխատող հղում)
  2. Православная Газета. 23 мая — престольный праздник Свято-Троицкого Кафедрального собора Екатеринбурга
  3. А. Аникин. «Все возрасты покорны...». История Фэндома. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 25-ին.
  4. М. Жилкина. Пастырский визит Патриарха Московского и всея Руси Алексия в Екатеринбургскую и Челябинскую епархии // Журнал Московской Патриархии. — 2000. — № 11.(չաշխատող հղում)