Սուրբ Երրորդություն հունական եկեղեցի (Ստամբուլ)

եկեղեցի Ստամբուլում

Սուրբ Երրորդության եկեղեցի (հուն․՝ Ιερός Ναός Αγίας Τριάδος, թուրքերեն՝ Aya Triada Rum Ortodoks Kilisesi), հույն ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Ստամբուլի Բեյօղլու շրջանում՝ Թաքսիմի հրապարակի մոտ[1]։

Սուրբ Երրորդության եկեղեցի
Ιερός Ναός Αγίας Τριάδος
Սուրբ Երրորդության եկեղեցին
Հիմնական տվյալներ
Տեսակկրոնական կառույց
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԹուրքիա, Ստամբուլի նահանգ, Ստամբուլ
ՏարածաշրջանՄարմարածովյան տարածաշրջան
ԴավանանքՀույն ուղղափառ եկեղեցի Հույն ուղղափառ եկեղեցի
ԹեմԿոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքություն
Հիմնական ամսաթվերը1880
Ներկա վիճակկանգուն
ՆվիրվածՍուրբ Երրորդություն
ԱնվանվածԵրրորդություն
Ճարտարապետական ոճՆեոբյուզանդական ճարտարապետական ոճ
Կառուցման սկիզբ1876 թվական, օգոստոսի 13
Կառուցման ավարտ1880 թվական, սեպտեմբեր
Հիմնադրված1880
Քարտեզ
Քարտեզ
 Agia Triada Greek Orthodox Church Վիքիպահեստում

Բացվել է 1880 թվականին և համարվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գործող ամենախոշոր ուղղափառ պաշտամունքի վայրը[2]։

Պատմություն խմբագրել

Սուրբ Երրորդության եկեղեցու տեղում նախկինում կառուցված է եղել հունական գերեզմանատուն և հիվանդանոց, ինչպես նաև Սուրբ Գեորգիոսի անունը կրող եկեղեցի, որը քանդվել է նախքան ներկայիս շինության կառուցումը[3]:

Կառույցի նախագծողը եղել է ազգությամբ հույն ճարտարապետ Պետրոս Կամպանակին։ Շինարարական աշխատանքները սկսվել են 1876 թվականի օգոստոսի 13-ին և ավարտվել են երեք տարի անց՝ 1880 թվականի սեպտեմբերին[4][5][6][7]։ Եկեղեցին կառուցվել է նեոբյուզանդական ճարտարապետական ոճով՝ բարոկկոյի տարրերով[4]։

Ճակատային հատվածում գտնվող երկու զանգերը կառուցված են վերածննդի շրջանի գոթական ոճով։ Օսմանյան Հունաստանի տարածքում նման շինություն կառուցվեց միայն թանզիմաթի բարեփոխումներից հետո[4]։ Այն առաջին գմբեթավոր տաճարն էր, որը կառուցվել է Օսմանյան կայսրության ժամանակահատվածում[7]։

Եկեղեցու ձևավորման աշխատանքներն իրականացրել են նկարիչ Սակելարի Մեգակլիսան և ճարտարապետ Ալեքսանդր Կրիկելիսոմը[8]։ 1880 թվականի սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել եկեղեցու օծման արարողությունը։

Եկեղեցին լրջորեն վնասվել է 1955 թվականի Ստամբուլի ջարդերի ընթացքում։ Տաճարի վերականգնման աշխատանքներն ավարտվել են 2003 թվականին՝ հույն գործարար Անգելոպուլոսի ջանքերի շնորհիվ[9][10][11][12]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոստանդնուպոլսի արքեպիսկոպոսություն
  2. Լևինե, Էմմա (2012). Frommer's Istanbul Day By Day (2nd ed. ed.). Hoboken: John Wiley & Sons. ISBN 9781119972341. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  3. «TAKSIM / AYA TRIADA RUM ORTODOKS KILISESI» (Turkish). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 «Aya Triada Kilisesi (Holy Trinity Church)». Istanbul: The Guide. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  5. «Travel Guide to Turkey». Turkey Web Guide. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  6. E.Şarlak, İstanbul’un 100 Kilisesi, İstanbul Büyükşehir Belediyesi Kültür A.Ş Yayınları,İstanbul 2010, pg. 93-95
  7. 7,0 7,1 «Taksim Aya Triada Greek Orthodox Church». byzantiumistanbul. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  8. «Taksim Aya Triada Rum Ortodoks Kilisesi» (Turkish). Byzantiumistanbul. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Archbishop Iakovos of the Americas (1995 թ․ սեպտեմբերի 10). «Σεπτέμβριος 1955: η τρίτη άλωση» (PDF). Kathimerini (Greek). էջ 32. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Vryonis, Speros (2005). The mechanism of catastrophe: the Turkish pogrom of September 6-7, 1955 and the destruction of the Greek community of Istanbul (3. printing. ed.). New York: Greekworks.com. էջ 430. ISBN 9780974766034. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին. «Aghia Triada, Taksim - Wrecked, pillaged and destroyed by fire.»
  11. Güven, Dilek (2005 թ․ սեպտեմբերի 6). «6–7 Eylül Olayları (1)». Radikal (Turkish).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Kuyucu, Ali Tuna (2005). «Ethno-religious 'unmixing' of 'Turkey': 6–7 September riots as a case in Turkish nationalism». Nations and Nationalism. 11 (3): 361–380. doi:10.1111/j.1354-5078.2005.00209.x.