Սուրբ Գրիգոր եկեղեցի (Գաղ)


Սուրբ Գրիգոր եկեղեցի, հայկական ավերված եկեղեցի, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գաղ (Ջուղայի շրջան) գյուղի կենտրոնում[1][2][3]։

Սուրբ Գրիգոր եկեղեցի (Գաղ)
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ճարտարապետություն
Կարգավիճակավերված
Ճարտարապ. ոճհայկական ճարտարապետություն

Պատմություն խմբագրել

Եկեղեցու հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Հավանաբար հիմնադրվել է 12-13-րդ դարերում[2][3]։ Այն վերակառուցվել է 1658–1659 թվականներին[4]։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Գրիգոր եկեղեցին խորինվածքով խաչաձև տանիքով բազիլիկ էր և բաղկացած էր նավից և երկու սրահներից, յոթանիստ աբսիդից՝ երկու կողմերում երկհարկանի ավանդատներով և գավիթից՝ արևմուտքում։ Տանիքն ու գմբեթը պահում էին չորս սյուներ։ Արևմտյան ճակատին կային հայերեն արձանագրություն[2][3]։

Ոչնչացում խմբագրել

Եկեղեցին դեռևս լավ պահպանված հուշարձան էր ուշ խորհրդային ժամանակաշրջանում (1980-ականներ), սակայն այն ավերվել է 1997 թվականի մինչև 2001 թվականի հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես փաստագրված է Caucasus Heritage Watch-ի հետաքննությամբ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (անգլերեն). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 242–245. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, pp. 82–84.
  3. 3,0 3,1 3,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 85.
  4. Research on Armenian Architecture, Nakhijevan: Atlas. Yerevan: Tigran Metz Publishing House, 2012.