Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար (Բուենոս Այրես)

հայկական եկեղեցի Բուենոս Այրեսում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար, Բուենոս Այրես քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արգենտինայի հայոց թեմին, դրա առաջնորդանիստ տաճարն է։ Կազմակերպում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում բնակվող առաքելական արգենտինահայության հոգևոր կյանքը, համարվում է քաղաքի տեսարժան վայրերից մեկը[1]։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՏեղագրությունԲուենոս Այրես
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրգենտինայի հայոց թեմ
Հիմնական ամսաթվերը1938
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված1938
Քարտեզ
Քարտեզ
 Catedral de San Gregorio el Iluminador, Buenos Aires Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն

խմբագրել

Հայերն Արգենտինայում հաստատվել են 20-րդ դարի սկզբին՝ կապված 1909 թվականի Ադանայի կոտորածի, ապա նաև՝ հայոց ցեղասպանության հետ։ Հայ համայնքը ստվարանում է մայրաքաղաք Բուենոս Այրեսում, ինչպես նաև Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում և Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում ու Սան Պաուլո քաղաքում։ Տեղի առաքելական հայության հոգևոր կյանքը կազմակերպելու նպատակով 1938 թվականին կազմավորվել է Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կազմում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Խորեն Ա-ի կոնդակով։ Մինչ այդ արգենտինահայության, ուրուգվայահայության և բրազիլահայության գաղթօջախներում կառուցվում են նոր եկեղեցիներ։ Դրան զուգահեռ, կազմակերպվում է հայ կաթողիկե համայնքի՝ Լատինական Ամերիկայի թեմը, որից առանձնանում է Բուենոս Այրեսի առաջնորդությունը՝ սուրբ Նարեկ մայր տաճարով։

Եկեղեցի

խմբագրել

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1936 թվականին Արգենտինայի ողջ հայ համայնքի, հիմնականում բարերար Հրանտ Նիկոտյանի համագործակցության շնորհիվ։ Այն օծվել է 1938 թվականի ապրիլի 10-ին[2]։ Եկեղեցին գտնվում է Պալերմո թաղամասում՝ հայկական կոչվող փողոցում[3]։ Տեղացիները տարածքն անվանում են «Փոքրիկ Հայաստան»[4]։

 
Դահլիճ և խորան

Արգենտինայի հայ համայնքի ձևավորման գործում, ինչպես և մնացած սփյուռքում, Հայ առաքելական եկեղեցին հիմնարար դեր է խաղացել ոչ միայն կրոնական, այլև ներքին համերաշխության մեջ։ Դրա շուրջ համայնքային կյանքի գաղափարը վերածվեց կրոնական շենքերի ընդլայնված գործառույթի՝ որպես հոգևոր-մշակութային կենտրոնի: Առաջին հանդիպման վայրերը ոչ պաշտոնական էին։ Սակայն եկեղեցու հիմնումը առաջնահերթություն էր, քանի որ կրոնը հավաքական երևակայության մեջ խորհրդանշում էր հայ ժողովրդի հարատևությունը։ Ուստի Արգենտինայում Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալացումը կենսական նշանակություն ունեցավ նրա մնայունությունն ապահովելու համար։

Բուենոս Այրեսում կան այլ առաքելական եկեղեցիներ ևս՝ սուրբ Գևորգը, սուրբ Երրորդությունը, Վարագա Սուրբ Խաչը, սուրբ Հակոբը և սուրբ Պողոս-Պետրոսը[5]։ Դրանք կառուցվում կամ վերանորոգվում են ինչպես Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության, այնպես էլ 1983 թվականից հետո, երբ դրա բաժանմամբ ստեղծվում են Արգենտինայի, Ուրուգվայի և Բրազիլիայի թեմերը։

Ճարտարապետություն

խմբագրել

Տաճարը կառուցվել է հայկական եկեղեցական ճարտարապետության ոճով, սակայն շինությունն ունի նաև բարոկկո և գոթական ոճերով։ Ունի ոչ առանձնացված զանգակատուն, արտաքինից նման է Էջմիածնի Մայր Տաճարին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայկական եկեղեցին ընդգրկվել է Բուենոս Այրեսի տեսարժան վայրերի պաշտոնական ցանկում». www.armenpress.am. Օգոստոսի 16, 2016.
  2. «La catedral San Gregorio El Iluminador anunció que mantendrá sus puertas abiertas todos los días». www.diarioarmenia.org.ar. Մարտի 2, 2023.
  3. «Собор Св. Григория Просветителя – «маленькая Армения» в Буэнос-Айресе». www.alphanews.am/ru. Հունիսի 8, 2023.
  4. ««Маленькая Армения» в сердце большой Аргентины». www.rusarminfo.ru. Հունվարի 13, 2019.
  5. «En nuestra sede se encuentra el templo San Gregorio El Iluminador, catedral de la Iglesia Apostólica Armenia en Argentina». www.centroarmenio.com.ar.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: