Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Հայկաձոր)

Հայկական եկեղեցի Հայկաձոր գյուղում, Շիրակի մարզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Կարմիրվանք, Հայ Առաքելական եկեղեցի Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի արևմտյան եզրին։ Ընդգրկված է Հայկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայկաձոր, Շիրակի մարզ, ՀՀ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հիմնական ամսաթվերը985
Կազմված էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Հիմնադրված13-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Haykadzor Lusavorich church Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ («Կարմիրվանք» եկեղեցի) եկեղեցին գտնվում է Հայկաձոր գյուղի արևմտյան եզրին, Ախուրյան գետի ձախ ափին։ Ըստ հարավային ճակատի շինարարական արձանագրության՝ եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը։ Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ. ։ Գմբեթավոր սրահների տիպի շինություն է։ Արևելյան, հյուսիսային և հարավային ճակատներին կան երկուական եռանկյունաձև խորշեր («հայկական խորշեր»)։ Կառուցված է կարմրավուն տուֆի սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Հարդարանքը զուսպ է, որն ընդգծում է հուշարձանի վեհությունը։ Ուշագրավ են մուտքի կամարաձև բարավորի գալարուն զարդագծերը։ Գմբեթի վրա պահպանվել են որմնանկարներ։ Վերակառուցվել է 13-րդ դարի սկզբներին. վերականգնվել են գմբեթը, ճակատների երեսապատերը, տանիքի սալաքարերը։

Դեպի եկեղեցի ազատ այցելությունն անհնար է, քանի որ այն գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային ցանկապատի մյուս կողմում, չեզոք գոտում։ Սակայն սահմանապահներն ընդառաջ են գնում, և պարբերաբար կազմակերպվում են բաց դռների օր՝ թույլ տալով բնակիչներին գնալ եկեղեցի[2]։

Եկեղեցուց արևելք տարածվում է հին գերեզմանատունը, որտեղ պահպանվել են 13-րդ դարի քանդակազարդ խաչքարեր[3]։

 
 

Գրականություն խմբագրել

  • Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան, 1975 թ.։
  • Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, 1948 թ., հ. 2։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Կարմիրվանք, Հայկաձոր
  3. «ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Կարմիրվանք, Հայկաձոր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.