Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բինգեմթոն)

հայկական եկեղեցի Բինգեմթոնում, ԱՄՆ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)


Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բինգեմթոն քաղաքում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Բինգեմթոն)
Եկեղեցի


ՏեղադրությունԱՄՆ
Նյու Յորք
Բինգեմթոն
12 Corbett Ave, Binghamton, NY 13903
ԱշխարհԱՄՆ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1923
Կառուցման ավարտ1933

Պատմություն խմբագրել

Եկեղեցու ծխական խորհուրդը հիմնադրվել է 1923 թվականին։ Հայերը Բինգեմթոն են եկել 19-րդ դարում, աշխատել տեղի գործարաններում ու կազմակերպություններում։ Սկզբնական շրջանում ունեցել են պաշտամունքի փոքրիկ մի վայր։ Եկեղեցու ներկայիս շինությունը հայ համայնքը գնել է 1924 թվականին Պրեսբիտերեական եկեղեցուց և նվիրել Սուրբ Գրիգոր Լուսավորչի ծխական խորհրդին[1]։ Շինությունը բաղկացած է եկեղեցական սրահից, խոհանոցից և կիրակնօրյա դպրոցի դասասենյակներից[2]։ Եկեղեցու հովիվն է սարկավագ Հակոբ Ինջաջիգյանը։

2001 թվականին Բինգեմթոն քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին Բինգեմթոնի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից կատարվում է ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծիսակարգ և մի նոր ծառ տնկվում հուշաքարի հարևանությամբ՝ ի հիշատակ հայ նահատակների[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել