Սուրբ Գեորգի եկեղեցի (Թեոդոսիա)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գեորգի եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գեորգի եկեղեցի, հայկական կաթոլիկ եկեղեցի, որը կառուցվել է 14-րդ դարում Ղրիմի Թեոդոսիա քաղաքում։ Նախկինում եղել է նույնանուն վանական համալիրի գլխավոր եկեղեցին։ Վերակառուցվել է 19-րդ դարում ուղղափառների կողմից։
Սուրբ Գեորգի եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() ![]() |
Դավանանք | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Չի գործում |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Անվանված | Սուրբ Գևորգ |
Կառուցման սկիզբ | 1385 թ. |
Հիմնադրված | 1385 |
![]() | |
![]() | |
Եկեղեցին գտնվում է Նախիմովի 32 հասցեում։
Սուրբ Գեորգի եկեղեցին կառուցվել է մարկիզ Ասլանի կողմից, որը նախկին մուսուլման էր և ընդունել էր քրիստոնեություն[1]։
Վերջին տասնամյակներում եկեցեցին չի գործում և գտնվում է փակ վիճակում, սակայն ներս մտնելու ճանապարհներ կան, որոնց շնորհիվ էլ եկեղեցին հայտնվել է անմխիթար վիճակում։ 2006 թ.-ին հայկական համայնքը որոշեց զբաղվել եկեղեցու բարեկարգման և մաքրման աշխատանքներով, որոնք այդպես էլ չսկսվեցին։
Վերջին տվյալներով, եկեղեցին կրկին գտնվում է անմխիթար վիճակում և խիստ պաշտպանության կարիք ունի։ Սակայն այժմ հայ համայնքը որոշել է մինչև 2017 թ.-ը բարեկարգել Թեոդոսիայի բոլոր եկեղեցիները[2], որը պայմանավորված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի նշման հետ։
Նախկինում Սուրբ Գեորգիի օրվա առթիվ վանական համալիրում կազմակերպվում էր տոնակատարություն, որին մասնակցում էին, ոչ միայն մոտակա և հեռակա գյուղերի հայերը, այլև թաթարները[3]։
Արտաքին հղումներԽմբագրել
- Ուկրաինայի վանքերը և եկեղեցիները
- Ղրիմի Ճարտարապետական պորտալ Archived 2013-05-30 at the Wayback Machine.
- Церковь Георгия Победоносца Archived 2013-07-08 at the Wayback Machine.