Սուրբ Աստվածամայր եկեղեցի (Ծինուբան)
Սուրբ Աստվածամայր եկեղեցի, Հայ Կաթողիկե եկեղեցուն պատկանող եկեղեցի Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ախալցխայի շրջանի Ծինուբան գյուղում[1]։
Սուրբ Աստվածամայր եկեղեցի (Ծինուբան)
| |
Տեղադրություն | ![]() |
---|---|
Աշխարհ | Գուգարք |
Երկիր | ![]() |
Պատմական երկիր | ![]() |
Կրոնադավանանք | ![]() |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | կանգուն |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1869 |
![]() ![]() |
|
![]() ![]() |
|
41°35′51″ հս․ լ. 42°53′00″ ավ. ե.HGЯO |
Պատմություն Խմբագրել
Սուրբ Աստվածամայր եկեղեցու կառուցման և անվանակոչման մասին հայտնի է. «...յանուն Աստուածամօր, քարաշէն, 1869 թ....»[2]: Ըստ մեկ այլ վկայության՝ եկեղեցին կառուցվել է 1879 թվականին. «...ժողովրդապետական քարաշէն եկեղեցի, յանուն ս. Աստուածածնին, 1879 ամի, ծախիւք ծխականաց, վերանորոգ. յամի 1908»[3]։ Բայց, հաջորդ տարի՝ 1909 թվականին շարունակված դրամահավաքը փաստում է, որ շինարարական աշխատանքները դեռ չէին ավարտվել. «Թիֆլիսի նահանգի Ախալքալաք գաւառի Ծինուբան գիւղում հայ կաթոլիկ համայնքի նորակառոյց եկեղեցու համար ժողովարարութիւն անելու համար Թիֆլիզ է եկել նոյն գիւղի հայ կաթոլիկ համայնքի ծխատէր արժ. Յակոբ քահ. Սահարեանը»[4]։ Եկեղեցին գործել է մինչև 1936 թվականը։ 1937 թվականին վերածվել է հացահատիկի պահեստի, սակայն մի քանի օր անց կրկին շարունակել է օգտագործվել իր նախնական նշանակությամբ։ Գյուղացիները կոտրել են եկեղեցու դուռը և ողջ հացահատիկը տեղափոխել Պողոս Գրիգորյանի տան վերնահարկը՝ այն դարձնելով որպես հացահատիկի պահեստ[5]։ 1969 թվականին վերանորոգվել է եկեղեցու տանիքը, գմբեթի խաչն էլ վերազոդել է Խաչատուր Գրիգորյանը[6]։ Ըստ ծինուբանցի Խաչատուր Սերոբյանի` եկեղեցու առաջին զանգը, որը 1908 թվականին նվիրել են Տեփանանց տոհմի ներկայացուցիչները, բերվել է Կարսից[1][6]։
Ճարտարապետություն Խմբագրել
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, խորանից հյուսիս և հարավ զույգ ավանդատներով, երկթեք տանիքի տակ առնված փայտամած տանիքով, սրբատաշ և կիսամշակ քարով, կրաշաղախով կառույց է։ Ներքուստ արևմտյան կողմում փայտաշեն կրկնահարկ կանանց դասն է` կանգնած նույնպես փայտե 4 զույգ սյուների վրա։ Մուտքերը երկուսն են` բացված հյուսիսային և արևմտյան ճակատներից։ Վերջինիս առջև կից է եռահարկ զանգակատունը, որի առաջին երկու հարկերը քառասյուն են, իսկ երրորդը կազմված է սրածայր վեղարով ավարտվող վեց բոլորաձև սյուներից։ Արտաքին հարդարանքում աչքի է ընկնում եկեղեցու երեք ճակատներով ձգվող (բացառությամբ արևելյանի) ընդհանուր շարվածքից սրբատաշ քարով առանձնացած որմնակամարաշարը։ Արտաքին չափերն են` 16,63 x 10,18 մ[1]։
Արձանագրություններ Խմբագրել
# | Պատկեր | Արձանագրության գտնվելու հատված | Արձանագրություն |
---|---|---|---|
1 | Եկեղեցու փայտաշեն խաչկալի արևելահայաց երեսին` 6 տող. |
| |
2 | Զանգ. մեկ տողով բոլորում է. |
| |
3 | Եկեղեցու մուտքից վեր կարմիր ներկով արձանագրված է. |
|
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 ««Ախալցխա (Սամցխե նահանգ)», [[Սամվել Կարապետյան (հուշարձանագետ)|Սամվել Կարապետյան]], [[ՀՃՈւԿ]], Երևան, 2008, էջ 201»։ Արխիվացված է օրիգինալից 2021-07-17-ին։ Վերցված է 2021-07-17
- ↑ «Արձագանք», 1885, No 26, էջ 368.
- ↑ Օրացոյց եւ պատկեր տօնից, Թիֆլիզ, 1916, էջ 79.
- ↑ «Հովիւ», 1909, No 17, էջ 271.
- ↑ «Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը», Հ. Հակոբյան, Երևան, 2002, էջ 237 (ըստ ծինուբանցի Խաչատուր Սերոբյանի).
- ↑ 6,0 6,1 «Ախալցխա. Էրզրումյան գաղթից մինչև մեր օրերը», Հ. Հակոբյան, Երևան, 2002, էջ 237.