Աստվածածնի վերափոխման տոն
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։
Աստվածածնի վերափոխման տոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | դոգմա, գեղարվեստական թեմա, առասպել, entering heaven while alive?, կրոնական տոն, տոն, anniversary? և non-working day? |
Ենթադաս | կրոնական տոն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և Anglican Communion? |
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում; Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։
Ապա 14 օր անց կրկին ելավ Գաբրիել հրեշտակապետը և Տիրուհուն ավետեց Աստծո մոտ փոխվելու մասին, ինչից բերկրեց Մարիամ, և զվարճացավ նրա հոգին։ Նա շրջում էր բոլոր տնօրինական վայրերում ու աղոթում։ 12 օր անց եկավ Գաբրիելը և դարձյալ ասաց, որ նրան կանչում է Արարիչը։ Գաբրիելը նրան տվեց բրաբիոնի մի պսակ, որը հյուսել ու բերել էր Ադամի դրախտից, և այն դրեց սուրբ Աստվածածնի գլխին, որպեսզի առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնեն Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշեց իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզում։
Նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում։
Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։
Տոնվող անուններԽմբագրել
Ըստ Հայ Առաքելական եկեղեցու Աստվածածնի վերափոխման տոնին տոնելի են՝ Մարիամ, Մարո, Մարի, Մարիանույշ, Տիրուհի, Իսկուհի, Սրբուհի, Մաքրուհի, Թագուհի, Լուսիկ, Լուսածին, Լուսաբեր, Լուսամայր, Արփենիկ, Երանյակ, Երանուհի, Արեգ, Արևիկ, Լուսնթագ, Աղավնի, Մարգարիտ, Նազիկ, Նազելի, Տենչելի, Դշխո, Բերկրուհի, Պերճուհի, Անթառամ, Արուսյակ, Կուսինե, Վերգինե, Վերժին, Արշալույս, Գեղանույշ, Գեղանիկ և Երջանիկ անունները[1]։
ԱվանդույթներԽմբագրել
Կոտայքի մարզի Բջնի գյուղում այդ օրը համարվում է ուխտի օր, քանի որ գյուղի գլխավոր եկեղեցին Աստվածածնի անունով է, իսկ գյուղի ընտանիքներից շատերը այդ օրը կատարում են Մատաղ։
Տես նաևԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 2011 թվականի Րաֆֆի օրացույց, Թեհրան։
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աստվածածնի վերափոխման տոն կատեգորիայում։ |