Սուրբ Աստվածածնի Ավետման մայր տաճար (Խարկով)

Սուրբ Աստվածածնի Ավետման տաճար (ռուսերեն՝ Собор Благовещения Пресвятой Богородицы), Մոսկովյան պատրիարքության Ուկրաինական ուղղափառ եկեղեցու Խարկովա-Բոգոդուխյան թեմի մայր տաճարն է։ Նախագծվել է տեղացի ճարտարապետ Միխայիլ Լովցովի կողմից, իսկ շինարարությունը ավարտվել է 1888թ հոկտեմբերի 2-ին։ Եկեղեցին օծվել է 1901թ-ին։

Տաճարի տեսքը

Կոնֆետի տեսք ունեցող այս եկեղեցին փոխկապակցված է հին Ավետարանական եկեղեցու հետ որպես Խարկովի գլխավոր տաճար և Ռուսական կայսրության ամենամեծ և ամենախոշոր եկեղեցիներից մեկը։ Պատկերների մակերեսները պատրաստված են եղել Կարարայից բերված մարմարով[1]։ Եկեղեցին Կիևում գտնվող Վլադիմիրյան տաճարի ոճով ֆրեսկոյի է ենթարկվել[1]։ 1914թ հուլիսի 3-ին եկեղեցին քաղաքի տաճարի կոչում ձեռք բերեց։

1930թ հավատացյալների համար եկեղեցին փակվեց, սակայն այն վերաբացվեց 1943թ գերմանական օկուպացիայի ժամանակ։ Հետագայում եկեղեցին հայտնվեց ուկրաինացիների ձեռքում որպես ուկրաինական ինքնավար ուղղափառ եկեղեցի՝ դառնալով դպրոց, հետագայում՝ պահեստ։

1946թ-ից սկսած տաճարը նստավայր է ծառայում Խարկովի և Բոհոդուխիվի ուկրաինական Օրթոդոքս եկեղեցու հեպարխիայի նստավայր, մինչդեռ բարեխոսության կոնվենտը ծառայել է որպես եպիսկոպոսի նստավայր։ Էկոմենիկ պատրիարք Աթանասիուս III Պաթելարոսը և այլ մի քանի սրբեր թաղված են տաճարում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Official website». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 15-ին.