Սուրբ Աստվածածին վանք (Սուրբ Օհան)

Սուրբ Աստվածածին վանք կամ Մագիստրոսի վանք, հայ առաքելական ավերված վանք Արևմտյան Հայաստանի Կարնո նահանգի Բասենի գավառակի Սուրբ Օհան (այժմ Դեմիրդյովեն) գյուղից 1,3 կմ հարավ-աևմուտք[1]։ Վանքը հայտնի է նաև Տիրամոր, Մագիստրոսի, Ծիրանյաց, Յոթն Վիրաց անուններով։

Սուրբ Աստվածածին վանք
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍուրբ Օհան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Վանքը կառուցվել է 11-րդ դարում և եղել է գրչության կենտրոն։ Հայտնի են վանքում ստեղծված 1455 թվականի և 1654 թվականի ձեռագրերը։ Վանքը գրեթե ամբողջությամբ ավերվել է 20-րդ դարի կեսերին։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի վկայությամբ, 2015 թվականին երբեմնի վանքից մնացել էին միայն գավթի որմերի մնացորդները։ Տեղի բնակիչները վանքի քարերը (հատկապես սրբատաշ) գողացել և օգտագործել են որպես շինանյութ։

Ճարտարապետություն

խմբագրել

Վանքի եկեղեցին սրածայր վեղարով ավարտվող կենտրոնագմբեթ կառույց էր, որն արևմուտքից կից ուներ հարթ տանիքով գավիթ։ Եկեղեցին շրջապատված էր քառանկյուն պարիսպով, որը ներքուստ ուներ բնակելի և տնտեսական նշանակության բազմաթիվ շինություններ։ Պարսպի ներսում եղել է նաև գերեզմանոց։

Վանքի միակ հայտնի լուսանկարի հեղինակը հայ բժիշկ և լուսանկարիչ Գևորգ Ջերջյանն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կարապետյան, Սամվել (2015). Եղեռն՝ եղեռնից հետո (PDF). Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ RAA Foundation.